Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ ներկայացուցիչները ճանաչողական այցով եղել են Վրաստանում՝ ուսումնասիրելու հոգեբուժական հաստատություններում համավարակին հակազդելու տեղի փորձը

September 9, 2022

Գործունեություն | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)

 

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը և ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետներ Մարիետա Թեմուրյանն ու Սառա Ղազարյանը 2022 թ․ սեպտեմբերի 5-7-ը Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը ծրագրի շրջանակում եղել են Վրաստանում՝ ուսումնասիրելու տեղի փորձը։ Այս ճանաչողական այցի արդյունքները ևս ամփոփվելու են հոգեբուժական հաստատությունների համար համավարակներին արդյունավետորեն հակազդելու նպատակով կազմվելիք փաստաթղթում։ 

 

Ծրագրի շրջանակում արդեն այցեր են եղել ՀՀ հոգեբուժական հաստատություններ։ Վրաստանի Թբիլիսիում և Ռուսթավի քաղաքներում ՀՔԱՎ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ինչպես տեղի հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում նաև հոգեկան առողջության ոլորտում, այլև Վրաստանի առողջապահության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, այցելել Վրաստանի հոգեբուժական հաստատություններ։

 

 

Առաջիկայում համանման ճանաչողական այց կլինի նաև Մոլդովա։

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «COVID-19 ՔԿՀ-ներում և հոգեբուժական հաստատություններում» մրցույթի արդյունքում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

   
Դիտումներ՝ 120

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????