Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեմ տեղի ունեցած հարձակման գործով 10 տարի անց ոստիկանության անգործությունը ճանաչվեց ոչ իրավաչափ

March 7, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ է համարել 2012 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ հավաքի ժամանակ ոստիկանության անգործությունը։

 

2022 թ փետրվարի 28-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ, բավարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով ՀՀ Վարչական դատարանի՝ 2020 թ․ մայիսի 7-ի վճիռը։ 

 

Դեպքն ունի 10 տարվա վաղեմություն: 2012 թվականի ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում տեղի է ունեցել հանրային հավաք, որից հետո հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվող` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատանքային տարածք:

 

Հատկանշական է, որ հավաքին մասնակցել են Լոռու մարզային և քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Հանրապետական և Դաշնակցական ակտիվ կուսակցականներ: 

 

Հավաքին նախորդած ագրեսիվ կոչերը, հրապարակված հայտարարություների բովանդակությունն ու բնույթը, ստորագրած անձանց՝ տվյալ պահին զբաղեցրած դիրքը, ինչպես նաև «հավաքի» ժամանակ կատարվող իրադարձությունները ցույց էին տալիս, որ այն պլանավորվել և կազմակերպված էր իշխանության կողմից, որը տեղի էր ունեցել տվյալ պահին գործող իրավապահ մարմինների ղեկավարության համաձայնությամբ։

 

Վարչական դատարանը, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ դեռևս 2012 թ մայիսի 15-ին ներկայացրած հայցադիմումը 8 տարի քննելուց հետո մերժել է։ Դատարանը, չնայած առկա տեսագրություններին, հաստատված չի համարել, որ ոստիկանությունը հավաքի մասնակիցների հակաիրավական գործողությունները կանխելու ուղղությամբ միջոցառումներ չի ձեռնարկել։

 

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ակցիայի պահին Կազմակերպության գրասենյակի մոտ գտնվող սակավաթիվ ոստիկանները պետք է միջոցառումներ ձեռնարկեին՝ կանխելու, կամ առնվազն շտկելու հավաքի մասնակիցների գործողությունները, երբ նրանք քարեր և այլ առարկաներ են նետել գրասենյակի վրա։ 

 

Տեսագրությունից երևում է, որ ոստիկանները նման որևէ գործողություն չեն ձեռնարկել։ Դա հաստատվել է նաև ծառայողական քննության նյութերով:

Դիտումներ՝ 320

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????