Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկումները և առաջարկը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

January 11, 2023

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկ է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։

 

Դրական գնահատելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման արդի մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված Նախագծով  առաջրկվող լրացումները և փոփոխությունները, հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող  հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված որոշ կարգավորումներ խնդրահարույց են և հակասում են հեռավար աշխատանքի կարգավորման վերաբերյալ  Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի «Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով կարծիքում արտահայտված սկզբունքներին։

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 244-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կատարման համար։

 

Նախագծի 2-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքը հեռավար կամ համակցված հեռավար եղանակներով կատարելու դեպքում անհրաժեշտ նյութերի և սարքավորումների, աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերումը պետք է իրականացնի աշխատողը։ Ավելին, Նախագծով չի սահմանվում նաև, որ նշված հարցի լուծումը կարող է կարգավորվել կողմերի՝ գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

                                                                                  

Դիտումներ՝ 198

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????