Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ գնահատականը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ

April 28, 2020

COVID-19 | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`  Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում, inter alia, ընդգրկվել է  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

 

Նածագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունների առավել համապարփակ կարգավորման իմաստով անհրաժեշտ է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը` պետական կառավարման համակարգի եւ կառավարչական իրավահարաբերությունների ներկայիս համատեքստում, ինչպես  նաև պարետի կողմից ընդունվող ակտերի կարգավիճակը:

 

Եթե ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-ն որոշումը օրենսդրական հիմնավորվածության տեսակետից հարցեր չեն առաջացնում, ապա Պարետի ընդունած որոշումների իրավաբանական ուժը և նշանակությունը ՀՀ իրավական համակարգում խիստ վիճելի են։

 

Հիմնավորումները և ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

 

Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային օրենսդրության պահանջներին։  Այս հարցի առնչությամբ արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտության սկզբունքը պահանջում է, որ արտակարգ իրավիճակների միջոցները կարողանան հասնել իրենց նպատակին` որոշումների կայացման ժողովրդավարական ընթացակարգերի և նորմալ կանոնների նվազագույն փոփոխությամբ։ Հաշվի առնելով ճգնաժամի արագ և անկանխատեսելի զարգացումը, կարող են անհրաժեշտ լինել համեմատաբար օրենսդրական լայն պատվիրակումներ, որոնք ստեղծված հանգամանքներում պետք է հնարավորինս կոնկրետ և հստակ ձևակերպվեն, որպեսզի նվազեցվի չարաշահման ցանկացած հնարավորությունը։

 

Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ

 

  1. ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավունքների և ազատությունների սահմանափակումները սահմանող Պարետի որոշումները հակասում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ Սահմանադրությանը։
  2. Նախագծում ամրագրված կարգավորումը, որը հնարավորություն է տալիս համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակում՝ արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կարգադրությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, հետևաբար պետք է վերացվի։
  3. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով նախատեսել մեկուսացված անձանց մեկուսացման համար նախատեսված որոշակի տարածքում գտնվելու պատճառների մասին տեղեկության, անկախ բժշկական օգնության և իրավաբանական օգնության մատչելիության իրավունքները։

 

Դիտումներ՝ 1393

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????