Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Human Rigհts Watch-ի 2021-ի տարեկան զեկույցի Հայաստանի մասին հատվածում տեղ են գտել խոշտանգման դեմ պայքարի վիճակի մասին ՀՔԱՎ ուսումնասիրության արդյունքները

February 1, 2022

Նորություններ

Human Rigհts Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2021-ի տարեկան զեկույցում տեղ են գտել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի տրամադրած տեղեկությունները՝ Հայաստանում խոշտանգման դեմ պայքարի վիճակի մասին։ Մասնավորապես՝ զեկույցում տեղ է գտել ՀՔԱՎ ուսումնասիրությունից մի հատված․

 

«Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ) տեղական, ոչ պետական կազմակերպության՝ քրեական հետաքննությունը հիմնականում փակվում է այն հիմքով, որ բացակայում է հանցակազմ կամ կասեցվել է կասկածյալի բացակայության պատճառով։ Խումբը հայտնել է, որ ոչ ոք չի դատապարտվել խոշտանգումների համար 2015 թվականից ի վեր, երբ խոշտանգումն ամրագրվեց որպես առանձին հանցագործություն։ Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնյաները պատասխանատվության են ենթարկվել ֆիզիկական բռնության գործողությունների համար, նրանք դատապարտվել են ընդհանուր «պաշտոնեական դիրքի չարաշահման» համար»:

 

Human Rigհts Watch-ի տարեկան զեկույցում անդրադարձ կա նաև իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։

 

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ոչ պետական խմբի նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ իշխանությունները կեղծ քրեական մեղադրանքներ են առաջադրել: Մեղադրանքը բխում է Սուլթանյանի Yezidinews.am կայքին տված հարցազրույցից, որտեղ նա պնդում էր, որ Հայաստանում եզդի փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն է դրսևորվում։ Մեղադրանք առաջադրած Ազգային անվտանգության ծառայությունը Սուլթանյանի հարցազրույցը, որը պաշտպանված խոսք էր, սխալ կերպով որակել է որպես «հրահրում»։ Այս պահին դեռևս սպասվում է դատական քննություն»:

 

Զեկույցում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքներին, իրավապահ համակարգին, հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքներին, կանանց և երեխաների նկատմամբ բռնությանը, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերին։

Դիտումներ՝ 66

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????