Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Ընտրական գործընթաց | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Ինֆոքոմ»-ի հրապարակած հետաքննական հոդվածի հիման վրա «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։
Հիշեցնենք, որ «Ինֆոքոմ»-ի լրագրողները հետաքննել են 2023 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «դրամահավաքը», պարզել, որ ընտրությունների ընթացքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։ Դրամահավաքի որոշ մասնակիցներ անգամ տեղյակ չեն եղել, որ մասնակցել են դրամահավաքին և իրենց անունից միլիոնավոր դրամներ են փոխանցվել ՔՊ-ին։
ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով Ինֆոքոմի հետաքննական նյութը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկար ժամանակ Հայաստանում կիրառված այս արատավոր պրակտիկան, որը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, մնում է չհաղթահարված։ Իրավապահ մարմինները բոլոր ջանքերը պետք է գործադրեն կոռուպցիոն բնույթի այս հանցագործությունը բացահայտելու, իրավական գնահատական տալու, բոլոր մեղավորների պատասանատվության ենթարկելու համար, որի պարագայում, միայն, կարող են հիմնավորել կոռուպցիայի դեմ պայքարի իրենց կամքի առկայությունը։
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշում է, որ եթե այս դեպքով պատշաճ քննություն չլինի, դա կանաչ լույս կվառի բոլորի համար։
Ինֆոքոմի հետաքննական նյութի մանրամասները ԱՅՍՏԵՂ։