Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկում է Գյումրի քաղաքում ՔՊ կուսակցության կողմից իրականացվող «նախաքվեարկությունը»

«Անկախ դիտորդ» դաշինքը, կարևորելով ընտրական գործընթացների հանդեպ քաղաքացիական վերահսկողությունը բոլոր փուլերում, դիտորդություն է իրականացնում Գյումրի քաղաքում ՔՊ կուսակցության կողմից իրականացվող «նախաքվեարկության» ժամանակ՝ համարելով այն ոչ միայն քաղաքական, այլև նախընտրական գործընթաց:
 
 
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները Գյումրիում շրջում են հարցում (նախաքվեարկություն) իրականացնող ՔՊ կուսակցության խմբերի հետ, ինչպես նաև վերահսկում են «քվեների» հաշվարկն ու հարակից գործընթացները:
Դիտարկումը կիրականացվի հարցման (նախաքվեարկության) բոլոր երեք օրերին (դեկտեմբերի 8,9,10) և դրա վերաբերյալ նախնական գնահատականները կտրվեն չորեքշաբթի, դեկտեմբերի 11-ին:
 
 
Առհասարակ «Անկախ դիտորդ» դաշինքը ողջունում է քաղաքական հայեցողության ենթակա հարցերում լայն հասարակության հետ կոնսուլտացիաների և կարծիքի վերհանման կիրառումը: Միաժամանակ, տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ համապարփակ գնահատականով Դաշինքը հանդես կգա մշտադիտարկման արդյունքների, գործող և փոփոխվող օրենսդրության վերլուծության համադրման հիման վրա:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր