Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին կարող եք ահազանգել Անկախ դիտորդ դաշինքին

August 31, 2022

Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Անկախ դիտորդ դաշինքը ահազանգեր է ստանում գալիք ՏԻՄ ընտրություններին Գյուլագարակ համայնքում ավագանու անդամի թեկնածություն առաջադրած մանկավարժներից. «ասում են, ի՞նչ գործ ունեք, գործից կհանենք»:

 

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է աշխատանքային հարաբերություններում կողմերի՝ աշխատողի և գործատուի իրավահավասարությունն՝ անկախ համոզմունքներից, կուսակցություններին անդամակցելուց, և արգելում է խտրականության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված: Գործատուի կողմից աշխատողին կարող են ներկայացվել միայն այնպիսի պահանջներ, որոնք սահմանված են աշխատանքային պայմանագրով և օրենսդրությամբ և վերաբերում են բացառապես աշխատանքային պայմանագրով աշխատողի կողմից կատարվող աշխատանքին: 

 

Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը` հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Այս գործողությունները վարչական իրավախախտում են և պատժվում են տուգանքով։

 

Իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքում, այդ թվում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու միջոցով:

 

Անկախ դիտորդ դաշինքը ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում, հետևում է քաղաքական և ապաքաղաքական ուժերի վարքին և պատրաստ է նպաստել ընտրական գործընթացի բոլոր դերակատարների իրավունքների պաշտպանությանը:

 

Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին բարձրաձայնելու համար կարող եք գրել Անկախ դիտորդ էջին կամ զանգահարել.

 

☎️աշխատանքային իրավունքների խախտման դեպքերով՝ 041123302

☎️քարոզարշավի վերաբերյալ՝ 077342268 

Դիտումներ՝ 83

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????