Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անկախ դիտորդ։ 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման ամփոփում

June 18, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Անկախ դիտորդ դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման արդյունքները։

 

Նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածում առավել սրվեց քաղաքական մթնոլորտը։ Մրցակից ուժերը հայհոյանքի, բռնության, ատելության խոսքի անցան առաջին դեմքերի մակարդակով։ Նրանց կողմից արտաբերված յուրաքանչյուր հաջորդ միտք, հայտարարություն, քննարկվող վարքագծային դրսևորում՝ իր ատելության, հայհոյախոսության չափաքանակով գերազանցում էր նախորդին։

 

Շարունակական բնույթ կրեցին ընտանիքների, երեխաների թիրախավորումը։ Այս վարքագիծը բացասական կորագծով արտահայտվում է նաև հասարակական հարաբերություններում։ Խորանում են տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող խմբերի միջև անջրպետները։

 

Բացի իշխանություն–ընդդիմություն պայքարի ձևաչափից՝ մտահոգիչ է նաև ընդդիմադիր տարբեր թևերի միջև ոչ քաղաքական մրցակցությունը։ Այդ մրցակցությունն ընթանում է վարչական ռեսուրսների տիրապետման (ՏԻՄ ղեկավարներ, տեղական տարբեր հիմնարկների տնօրեններ և այլն), խոշոր գործատուների ուղղորդման և «ձայնային ձեռներեցներին» («տասովչիկների») սեփական ճամբարում տեղավորելու գործողություններով։

 

Ներկա նախընտրական ժամանակահատվածում քաղաքական իրավիճակի էական առանձնահատկություն է նաև այն, որ առաջին անգամ ընտրությունների ժամանակ իշխանությունը չունի բավարար վարչական, ֆինանսական և այլ ռեսուրսներ ամբողջապես կառավարելու և վերահսկելու քաղաքական գործընթացները։ Միաժամանակ ընդդիմության որոշ ճյուղեր ունեն անհամեմատ ավելի մեծ ծավալի ֆինանսական ռեսուրսներ և բավականաչափ վարչական ռեսուրսներ՝ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցություն ունենալու՝ ընդհուպ մինչև զանգվածային կեղծիքներ իրականացնելու համար։

 

Ուժային կառույցները նույնպես զերծ չեն քաղաքական գործընթացներից։ ԱԱԾ, Ոստիկանության, քննչական մարմինների մի շարք պաշտոնյաներ ունեն քաղաքական նախապատվություններ, որոնք չեն թաքցնում։ Ավելին՝ որոշ դեպքերում բացահայտ լծված են քարոզչություն իրականացնելու գործին։

 

«Եկեղեցին դուրս է քաղաքականությունից» իրականության հետ աղերս չունեցող, սակայն միշտ շրջանառվող պնդումն այլևս լիովին իմաստազրկվել է։ Առաքելական եկեղեցու ազդեցիկ դեմքեր և մեծ թվով սպասավորներ ակտիվ և հրապարակային մասնակցում են քաղաքական գործընթացներին՝ ընդդիմության դիրքերից։ Շատ հոգևորականներ քաղաքական ելույթներ են ունենում տարբեր հարթակներում։ Նրանցից որոշների խոսույթը չի տարբերվում քաղաքական գործիչների հայհոյախառն խոսքից։ Առաքելությունն արձանագրել է դեպքեր, երբ հոգևորականները եկեղեցական արարողությունները՝ պատարագներն են օգտագործել  քաղաքական քարոզչության նպատակով։

 

Դիտարկման ընթացքում արձանագրված խախտումները՝ այստեղ

Դիտումներ՝ 341

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????