Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։
Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ
Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։
Աշխատանքային իրավունքների խախտումն ընտրական գործընթացում ամենատարածվածներից և միաժամանակ ամենաբարդ փաստագրվողներից է։ Հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալական խնդիրները, գործազրկության մակարդակը՝ աշխատանք ունեցողները խուսափում են խոսել այս մասին և ենթարկվում են գործատուների ապօրինի հրահանգներին՝ միայն բացառիկ դեպքերում ընդվզելով քաղաքական հայացքների պատճառով հետապնդման դեմ։ Սա վկայում է շարունակվող համակարգային խնդրի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանված չլինելու իրողության մասին։
Այս առումով ահազանգերի հիմնական մասը ներկայացված է այլ բաժիններում։ Ստացված ահազանգերը վերաբերում են խոշոր գործարաններին, բժշկական կենտրոններին, մասնավոր այլ հիմնարկներին և ՏԻՄ աշխատակազմերին։ Ահազանգերի զգալի մասը վերաբերում է ընդդիմության կողմից ֆինանսական և տնտեսական կախվածության օգտագործմանը։
Բացի վերոնշյալ դեպքերից, թե՛ լրատվամիջոցներում, թե՛ դիտորդների կողմից արձանագրվել է «Գազպրոմ Արմենիա» հիմնարկի աշխատակիցների զանգվածային մասնակցությունը «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կազմակերպած հանրահավաքին։
Leave a Reply