0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

«Անկախ դիտորդն» սկսել է կարճաժամկետ դիտորդների վերապատրաստումը. 84 երկարաժամկետ դիտորդներ արդեն սկսել են իրենց աշխատանքը ՀՀ ողջ տարածքում

November 30, 2018

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում արդեն սկսել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման համար կարճաժամկետ դիտորդների վերապատրաստումը:

 

2018թ. նոյեմբերի 14-21-ին վերապատրաստվեցին նաև 84 երկարաժամկետ դիտորդները. նրանք արդեն սկսել են իրենց աշխատանքը ՀՀ ողջ տարածքով:

 

 

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացները մեկնարկել են նոյեմբերի 15-ին և կավարտվեն ընտրություններից մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 2-ին:

 

 

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթանում են դիտորդների իրավունքներին ու պարտականություններին, համագործակցությանը ծրագրի այլ մասնակիցների հետ, քվեարկության օրը կատարվելիք աշխատանքին:

 

 

Արդեն կայացած 4 երկօրյա դասընթացների ընթացքում դիտորդները քննարկեցին նաև անհասկանալի հարցերը, դերախաղի միջոցով ամրապնդեցին ձեռքբերած գիտելիքները:

 

 

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարդադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:

 

«Անկախ դիտորդն» սկսել է կարճաժամկետ դիտորդների վերապատրաստումը. 84 երկարաժամկետ դիտորդներ արդեն սկսել են իրենց աշխատանքը ՀՀ ողջ տարածքում

Դիտումներ՝ 226

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

Ընտրեք տեքստի դիտման
Ձեզ մատչելի տարբերակը

Ընթացիկ հայտարարություններ

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը