2021 թ․ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
Պնդումը, թե լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության պնդումը, թե գործող կառավարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լինելու են իրենց օգտին կեղծված։
Քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարել են, որ տեսնում են արտահերթ ընտրությունները՝ որպես ներկայիս վստահության ճգնաժամի հաղթահարման միակ միջոց։
Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններից հրաժարվելը հիմք է տալիս ենթադրելու, որ խորհրդարանական մեծամասնությունը փաստացի իր նեղ կուսակցական շահից դրդված է շահարկում հանրային պահանջի գաղափարը` իրապես չցանկանալով իմանալ կամ հաշվի առնել այն: Կառչելով մանդատից և արտոնություններից՝ կուսակցական շահը հանրայինին գերադասելու անպատասխանատվությամբ այն որևէ կերպ չի տարբերվում նախորդ՝ 2018 թ. ժողովրդական հեղափոխության արդյունքում մերժված իշխանություններից:
Հարկ է արձանագրել, որ որոշ քաղաքական շրջանակների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս կազմակերպվող բողոքի ցույցերին հանրային լայն աջակցության բացակայությունը պայմանավորված է երկու հիմնական գործոններով.
նախկին ոչ ժողովրդավարական ու կոռումպացված համակարգի վերականգնման սպառնալիքով,
և
այն հույսով, որ քաղաքական մեծամասնությունն, այնուամենայնիվ, կգիտակցի պահի լրջությունը և կկազմակերպի արտահերթ, ազատ և մրցակցային ընտրություններ՝ նոր իրողությունների պայմաններում ժողովրդի կամարտահայտմամբ իշխանություն ձևավորելու համար:
Ծանր պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական վերականգնմանն ուղղված համակարգային փոփոխությունները չեն կարող երաշխավորված լինել առանց հանրային վստահություն ունեցող իշխանությունների: Հանրության զգալի մասը չունի որևէ վստահություն, որ ներկա իշխանություններն կարողունակ են ոչ միայն դիմագրավել պատերազմի հետևանքով ստեղծված ներքին և արտաքին նոր մարտահրավերներին, այլև՝ ապահովել Հայաստանի խաղաղ զարգացման երաշխիքներ։
Վերահաստատելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք «Իմ քայլը» խմբակցությունից՝ գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամանակացույցով ապահովելով ընտրական ու հարակից օրենսդրության բարեփոխումը և նախապատրաստելով ընտրական հանձնաժողովներն ու դատաիրավական համակարգը ընտրական օրենսդրության նվազագույն պահանջների ապահովմանը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Սոնա Մանուսյան, հոգեբան
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
Կանանց իրավունքների տուն
On February 7, 2021 the Prime Minister Nikol Pashinyan met with the lawmakers representing the “My Step” faction. After the meeting, the faction issued a statement stating that the proposal to hold snap parliamentary elections did not receive a positive response from the parliamentary opposition and there is no such a demand from public.
The statement that there is no demand for snap elections among the public is as manipulative as the statement of the parliamentary and non-parliamentary opposition that the elections organized by the current government will definitely be rigged in their favor.
A great number of civil society rand political representatives have stated that they see snap elections as the only way to overcome the current crisis of confidence.
In the current situation, the refusal to hold snap elections suggests that the parliamentary majority is in fact motivated by its narrow party interests and is thus manipulating the idea of public demand, not really wanting to learn it or take it into account. Clinging to the mandate and privileges, with the irresponsibility of preferring the party interests to the public ones, it does not differ in any way from the previous authorities that had been rejected as a result of the people’s revolution in 2018.
It should be noted that the lack of massive public support for the protests organized by some political circles since November 10, 2020 is due to two main factors:
1. the threat to restore the former undemocratic and corrupt system;
2. the hope that the political majority, nevertheless, will realize the seriousness of the moment, will organize snap, competitive elections in order to form a government by the will of the people in light of the new reality.
After the war systemic changes aimed at the democratic restoration of our country cannot be guaranteed without authorities that have public trust. The majority of the public does not have any confidence that the current authorities are able not only to withstand the new internal and external challenges caused by the war, but also to provide guarantees for the peaceful development of Armenia.
Reaffirming the need for snap elections, we, the undersigned representatives of civil society, demand from the “My Step” faction to realize its responsibility to the citizens and the state and to put snap elections to the political agenda of 2021 providing a comprehensive and clear schedule for electoral and related legislation reform, preparing electoral commissions and the judiciary to meet minimum requirements for electoral legislation.
Transparency International anticorruption center
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
“Asparez” Journalists’ Club
LDP Foundation
Centre for Community Mobilization and Support
Union of Informed Citizens
Non-Discrimination and Equality Coalition
Spitak Helsinki Group
Peace Dialogue NGO
Pink Armenia
Sona Manusyan
Protection of Rights without Borders
For Equal Rights NGO
Women’s Rights House
[:]