Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի առաջարկով Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրում կներառվեն կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ դասընթացներ

September 27, 2022

Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱՎ-ի առաջարկի հիման վրա Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովը Արդարադատության ակադեմիա է ներկայացրել «Դատավորի էթիկա և վարքագծի կանոններ», «Դատական անկողմնակալություն և անկախություն», «Շահերի բախում և կոռուպցիայի կանխարգելում» թեմաները՝ 2023 թ․ ուսուցման ծրագրերում ներառելու համար։

 

ՀՔԱՎ-ն այս առաջարկը ներկայացրել էր «Հակակոռուպցիոն պայմանագրերի և չափանիշների իրականացում» ծրագրի շրջանակում՝ ի կատարումն Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) ներկայացրած հատուկ քաղաքականության, որի նպատակն է՝ կանխել դատավորների վրա ոչ պատշաճ ազդեցությունները, շահերի բախումը և կոռուպցիան դատական համակարգում։

 

Այս առաջարկության իրականացումը խթանելու համար ՀՔԱՎ-ը նաև մշակել է «Արդարադատության ակադեմիայի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծ։ Իսկ ՀՀ Արդարադատության ակադեմիայի դատավորների և դատավորների թեկնածուների համար «դատավորների էթիկայի և վարքի, դատական անկողմնակալության և անկախության, շահերի  բախման և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ» թեմաներով ուսումնական պլանի նախագիծը կազմելուց առաջ ՀՔԱՎ ներկայացուցիչները աշխատանքային հանդիպումներ են ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, լսել կարծիքներ, ներկայացրել անելիքները։ 

 

2022 թ․ սեպտեմբերի 14-ի գրությամբ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովը մեզ տեղեկացրել է, որ վերոնշյալ թեմաները ներկայացրել է Արդարադատության ակադեմիայի՝ 2023 թ․ ուսումնական ծրագրերում ընդգրկելու համար։

 

Դիտումներ՝ 99

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????