Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացին բողոքարկում է Կրթության և գիտության նախարարության մրցութային հանձնաժողովի որոշումը

November 27, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Այսօր՝ 2018թ. նոյեմբերի 27-ին, ՀՀ Վարչական դատարանը շարունակեց քննել Լ. Ա.-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ Կառավարության՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցույթային հանձնաժողովի 2018թ. հունիսի 14-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին:

 

Լ. Ա.-ն 2018թ. հունիսի 14-ին մասնակցել է մրցույթի հարցազրույցի փուլին և հավաքել անհրաժեշտ 75 %-ից ավելի միավոր, սակայն մրցութային հանձնաժողովը գնահատել է 60 միավոր, և դրանով Լ. Ա.-ն հարցազրույցի փուլը չի հաղթահարել:

 

Լ. Ա.-ն մրցութային հանձնաժողովի որոշումը բողոքարկել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ, սակայն որոշումն անփոփոխ է մնացել:

 

Մրցութային հանձնաժողովի՝ 2018թ. հունիսի 14-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Լ. Ա.-ն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018թ. օգոստոսի 15-ին դիմել է ՀՀ Վարչական դատարան:

 

Այսօր դատարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբաններ Էմմա Շահինյանն ու Մարիամ Կարապետյանը ներգրավվեցին որպես հայցվորի ներկայացուցիչներ:

 

Դատարանը պատասխանող ՀՀ Կառավարության ներկայացուցչին տրամադրեց 5 աշխատանքային օր՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի՝ քննությունների անցկացմանը վերաբերելի բոլոր փաստաթղթերը և ձայնագրությունները դատարան ներկայացնելու համար:

 

Հաջորդ դատական նիստի մասին դատարանը կծանուցի:

 

Դիտումներ՝ 2455

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????