0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Առաջարկություններ՝ Պետական տուրքի մասին օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

June 30, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացուցիչ արտոնություն սահմանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270․1 հոդվածում լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն։

 

Առաջարկությունը մասնավորապես վերաբերում է հետևյալին․

 

 

  1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներում, համապատասխանաբար, նոտարական գործողություններ և քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնություն նախատեսել նաև դատապարտյալների համար։

  2. անձին անգործունակ ճանաչելու, ոչ հոժարակամ հոսպիտալացման և ոչ հոժարակամ հետազոտության և/կամ բուժման ենթարկելու վերաբերյալ վերջնական դատական ակտերն այդ անձի կամ վերջինիս ներկայացուցչի միջոցով բողոքարկելու իրավունքի պատշաճ իրացման նպատակով այդ ֆիզիկական անձանց վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ազատել պետական տուրք վճարելու պարտականությունից` Օրենքի 22-րդ հոդվածում արտոնություն նախատեսելով։

  3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270․1 հոդվածի 1-ին մասում նախատեսել քաղաքացու, նրա ընտանիքի անդամների իրավունքը՝ դիմելու դատարան՝ հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վճիռը վերացնելու պահանջով։

 

Առաջարկությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 70

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????