Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին լրացուցիչ պատժի կրումից ազատելու վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց

January 16, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք | Լիա Միսակյան | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Նորություններ

2019թ. հունվարի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների գործով երկու կողմի վերաքննիչ բողոքները:

 

Դրանք ներկայացվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 24-ի դատավճռի դեմ, որով դատարանը լրացուցիչ պատիժ նշանակեց Արաբկիր ԲԿ բժիշկներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի նկատմամբ, բայց միաժամանակ ազատեց պատժի կրումից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

 

Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 15-ի դատավճռով Լ․ Վարդանյանը և Զ․ Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ու նրանց նկատմամբ նշանակվել էր ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներմամբ դատարանն ամբաստանյալներին ազատել էր պատժի կրումից: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 24-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանն ու Արայիկ Զալյանը նշել էին, որ դատարանը չարաշահել է իր լիազորություններն ու գործի քննությունը ողջամիտ ժամկետներում չի իրականացրել, քննությունը ձգձգել են նաև ամբաստանյալների պաշտպանները, ինչի արդյունքում վճռի հրապարակման պահին վաղեմության ժամկետը լրացած էր: Պետությունը չի պահպանել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության հարցը և խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները:

 

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ինչպես այս, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները:

 

Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չենք ստացել: Այն կբողոքարկվի ՀՀ Վճռաբեկ դատարան:

 

Դիտումներ՝ 1708

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????