Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ․ Դատարանը որոշում կայացրեց հօգուտ դատապարտյալի

April 26, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն

2021թ-ի փետրվարի 24-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գ․Ե․-ն դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Որոշման պահին Գ․Ե․-ն արդեն իսկ կալանքի տակ անցկացրել էր  2 տարի 12 օր՝ նախաքննության և դատական քննության ժամանակահատվածը։ Ուստի վերջնական պատիժ նշանակվել էր ազատազրկում 7 տարի 5 ամիս 18 օր ժամկետով  միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։ 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ

 

Գ․Ե․-ն, պատժի կրման մեկ երրորդը լրանալուց հետո,  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին դիմում է ներկայացրել՝ խնդրելով միջնորդել իր պատժի կատարման պայմանները միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից փոխել միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ

 

Գ․Ե․-ի դիմումը մերժվել էր հիմքով, որ վերջինս դատապարտվել է ազատազրկման 2021թ-ի փետրվարին, ուստի պատժի կրման մեկ երրորդը լրանում է 2025թ.-ին։ Այսինքն «Նուբարաշեն» ՔԿՀ-ն չի հաշվարկել նախաքննության և դատական քննության ժամանակահատվածում կալանքի 2 տարի 12 օրը։  

 

ՀՔԱՎ-ը և գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը ստանձնել են Գ․Ե․-ի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպությունը նախ գրություն, ապա վերադաս բողոք է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որը մերժվել է։ 

 

Այնուհետև  Գ․Ե․-ի իրավունքների պաշտպանության համար Կազմակերպությունը դիմել է Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝  դատապարտյալի դիմումը մերժելու մասին որոշումը վերացնելու և դատապարտյալին միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ տեղափոխելուն պարտավորեցնելու պահանջով։ 

 

Դատարանը քննության առնելով ներկայացված դիմումը, կայացրել է այն բավարարելու մասին որոշում։ Դատարանը նաև նշել է, որ նախնական կալանքի ժամանակահատվածը չի կարող դուրս մնալ ինչպես անվտանգային գոտու պայմանների փոփոխման, այնպես էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու  ժամկետների հաշվարկման ժամանակ։

 

Այսպիսով, Դատարանը գտել է, որ քրեակատարողական հիմնարկի կողմից կայացված որոշումը ոչ իրավաչափ է և պետք է վերացվի դատապարտյալ Գ․ Ե․ իրավունքների խախտման փաստը։ 

 

Գործով մասնակցող Դատախազի կողմից դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ապա վճռաբեկ դատարան, սակայն  դատարանները օրինական ուժի մեջ են թողել դատապարտյալի օգտին կայացված դատական ակտը։ 

 

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Գ․Ե․-ն տեղափոխվել է միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ։ 

 

Գ․ Ե․-ի վերաբերյալ կայացված դատական ակտը և դրանում տեղ գտած դատարանի մեկնաբանությունները պատժի կրման ժամկետների հաշվարկի վերաբերյալ պետք է հանդիսանան միատեսակ պրակտիկայի ձևավորման հիմք։  

Դիտումներ՝ 28

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????