Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
Ինչ նպատակ է հետապնդում իրավապաշտպանների թիրախավորումը՝ պատերազմական իրավիճակում։ Մեդիա կենտրոնում այս թեմայով քննարկմանը ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ուշադրություն հրավիրեց նրան, որ այս իրավիճակում խիստ անհրաժեշտ է ռեսուրսները համախմբել առկա սպառնալիքները դիմագրավելու համար, բայց ստիպված ենք խոսելու մի թեմայից, որը խաղաղ պայմաններում լրիվ այլ իմաստ կարող էր ունենալ, այլ համատեքստում կարող էր դիտարկվել։
Հայցելով լսարանի ներողամտությունը այս իրավիճակում թեմային անդրադառնալու համար՝ Ա․ Սաքունցը նշեց, որ իրավապաշտպանների թիրախավորումն այս իրավիճակում այնպիսի ծավալների է հասել, որ անհնար է չանդրադառնալը։
-Եթե ուշադրություն դարձնենք, թե ովքեր են այդ պիտակավորումն անողները և երբ են դա անում, կնկատենք, որ նրանք են, ովքեր այլևս իշխանություն չունեն։ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նման թիրախավորում չկար, որովհետև այն ժամանակ թիրախավորվում էին իշխանությունները, ասում է Ա․ Սաքունցը,-Հիմա մարդու իրավունքների խախտումները ռազմաճակատում են և դրանցով ենք հիմա զբաղվում, բազմաթիվ զեկույցներ, հրապարկումներ մեր տեղեկատվական խողովակներով ներկայացնում ենք՝ որպես առաջնային կարևորության խնդիր։
Սաքունցը նկատում է, որ այդ խմբերը նախկինում էլ էին իրավապաշտպաններին թիրախավորում, հիմա էլ։ Իսկ դա զուգորդվում է իշխանության հավակնության հարցերով, որովհետև իրենց համար ընդունելի չեն ժողովրդավարական սկզբունքներն ու մարդու իրավունքները։ Իսկ դա հիմնավորվել է իրենց կառավարման ժամանակաշրջանում։
-Ցավում եմ, որ ստիպված ենք նման թեմա քննարկել հիմա, երբ վտանգված է մարդկանց՝ խաղաղ բնակիչների ու զինծառայողների կյանքը, հիմա ընդհանրապես տեղին չէ և ժամանակը չէ դրա, որովհետև հիմա շատ մեծ ջանքեր ու ռեսուրսներ են պետք՝ իրավունքների խախտումների այդ փաստերը հավաքագրելու և համապատասխան մարմիններին ներկայացնելու։ Պատերազմը վտանգում է շատ մարդկային արժեքներ։
Ա․ Սաքունցը նկատում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից ՀՀ իշխանություններին տրվող պիտակավորումները նորություն չեն, դրանք առաջինը ՀՀ նախկին իշխանություններն են կիրառել։ Իրավապաշտպանական գործունեության նկատմամբ յուրայինի և ոչ յուրայինի բաժանման վերաբերմունքը կա։
-Եթե դու այս պատերազմական իրավիճակում թիրախավորում ես մարդու իրավունքները և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, անհատներին, դա պետության ամբողջ կառուցվածքի բովանդակային խարխլմաննն է ուղղված։ Մարդու իրավունքները գոյություն ունեն պետությա՛ն պարագայում։
Ավելին՝ տեսանյութում