Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է

October 10, 2023

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հոգեկան առողջությունը համընդհանուր իրավունք է։ Այս տեսանկյունից աներկբա է պետության դերն ու պարտավորությունը՝ երաշխավորելու յուրաքանչյուրի այդ իրավունքը և արժանապատիվ կյանքի հնարավորությունը։

 

 Այսօր Հայաստանում դեռևս հասանելի չեն ծառայությունները, որոնք կնպաստեն հոգեկան առողջության պահպանմանը, յուրաքանչյուրի՝ հասարակության մեջ լիարժեք ներառմանը։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շարունակում են բախվել խտրականության։ Ավելին, ՀՀ օրենսդրությունը և հոգեկան առողջության համակարգն առհասարակ, թեև պետության հանձն առած պարտավորությունների, էական բարեփոխման չեն ենթարկվում՝ 

 

  • հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շարունակում են ճանաչվել անգործունակ՝ զրկվելով իրենց իրավունքների իրացման հնարավորությունից։ 

 

  • Հոգեկան առողջության ծառայությունները շարունակում են կենտրոնացած մնալ հոգեբուժական և խնամքի հաստատություններում: Հասանելի, մատչելի ու մարդու իրավունքների վրա հիմնված համայնքահենք ծառայությունների բացակայության պատճառով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ապրում են այս հաստատություններում, որտեղ շարունակական են մարդու իրավունքների խախտումները, իսկ դրանց կանխարգելումը՝ անհնար։ 

 

  • Բուժման հարկադիր միջոցները մերժող ծառայությունների բացակայության պատճառով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք և բժշկական համայնքը հաճախ կանգնում են անձին իր կամքին հակառակ հոսպիտալացման ու բուժման խնդրի առաջ։

 

Այս համընդհանուր խնդիրներին գումարվել է նաև պատերազմի բացասական ազդեցությունն անմիջական մասնակիցների և հանրության հոգեկան առողջության վրա։ Ժամանակին, գրագետ և արդյունավետ հոգեբանական աջակցությունը հնարավորություն է կանխելու հոգեբանական խնդիրների խորացումը։ 

 

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրը հիշեցում է, որ բոլոր մարդիկ իրավահավասար են և պետք է ունենան հավասար հնարավորություններ։ 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պետության ուշադրությունն է հրավիրում ոլորտում ծառացած խնդիրների հաղթահարման ուղղությամբ ջանքերի գործադրման հրատապությանը՝ երաշխավորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնակցայնությունը՝ իրենց իրավունքների ապահովման գործընթացում և բարեփոխումներին ուղղված ֆինանսական միջոցների թիրախային ու արդյունավետ օգտագործումը։

Դիտումներ՝ 102

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????