Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջության ոլորտում ռազմավարությամբ նախատեսված իրազեկման աշխատանքները թիրախային չեն եղել

August 22, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության հինգերորդ նպատակին ուղղված իրազեկման աշխատանքները հիմնականում թիրախային չեն եղել, իրազեկման և այս նպատակի հիմնական արդյունքին, այն է՝ կարծրատիպերի և դիրքորոշումների փոփոխությանը, ստիգմատիզացիայի նվազմանը միտված
գործիքակազմը եղել է խիստ սահմանափակ, նոր իրողություններին համահունչ միջոցառումներ չեն նախաձեռնվել։

 

Իրականացված միջոցառումները հիմնականում կենտրոնացած են եղել Երևանում։ Ամբողջական և համապարփակ չի իրականացվել նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատող, նրանց խնդիրներին առնչվող մասնագետների հետ աշխատանքը, ինչը պետք է հանգեցներ հոգեկան առողջության վերաբերյալ նոր դիսկուրսի ձևավորմանը։

 

Այս եզրահանգմանն է եկել ՀՔԱՎ-ը՝ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մշտադիտարկման արդյունքում։

 

ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունեց հոգեկան առողջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։

 

Այդ փաստաթուղթը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը ներառում էր միջոցառումներ՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին, մարդկային ներուժի ապահովվածությանը, մասնագետների կրթությանը, հոգեկան առողջության ծառայությունների ապահովմանը, հանրության իրազեկության բարձրացմանը։

 

Ռազմավարության նպատակն է՝ «հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը»: Նշված հիմնական հեռահար նպատակին հասնելու համար Միջոցառումների ցանկում նախատեսվել է 7 նպատակ և 32 միջոցառում, սահմանվել են դրանց իրականացման պատասխանատուներն ու համակատարողները, ժամկետները, ակնկալվող արդյունքները և ֆինանսավորման աղբյուրները։


Բոլոր 7 նպատակների իրականացման մշտադիտարկման արդյունքներին և բացթողումների ուղղությամբ ՀՔԱՎ-ի առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

 

 

 

Դիտումներ՝ 373

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????