Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հոգեկան առողջությունը ազատազրկման վայրերում․ հանդիպում Կոպենհագենում

2023թ․ նոյեմբերին Կոպենհագենում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի մասնագետ Սառա Ղազարյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից կազմակերպած Կանխարգելման ազգային մեխանիզմների և հասարակական կազմակերպությունների վեցերորդ տարածաշրջանային հանդիպմանը՝ նվիրված ազատազրկման վայրերում հոգեկան առողջությանը։

 

Ղազարյանը ներկայացրել է Խնամքի հաստատությունների դիտորդական խմբի գործունեությունը, Խմբի իրավական կարգավորումները, գործունեության մանդատը, ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ավելացման անհրաժեշտությունը և առավելությունները։ Մասնավորապես Ղազարյանը նշում է, որ ի լրումն կանխարգելման ազգային մեխանիզմի, երկում գործում է լրացուցիչ անկախ մոնիթորինգային ռեսուրս՝ Խումբը, ինչը ապահովում է առանձին իրավունքների վերաբերյալ ավելի խորքային ուսումնասիրության հնարավորություն, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության լրացուցիչ մեխանիզմ։

 

       

 

Աշխատանքային քննարկման երկրորդ օրը Ղազարյանը ներկայացրել է  ՀՔԱՎ-ի կողմից դիտորդական խմբի ստեղծման ուղղությամբ ջատագովությունը, Խմբի զեկույցների հիման վրա միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմները։ Ներկայումս ՀՔԱՎ-ը ռազմավարական դատավարություն է իրականացնում, որը կտանի  նախադեպային իրավունք ձևավորելուն։ Կազմակերպությունը համագործակցում է նաև համապատասխան գերատեսչությունների հետ՝ ռազմավարական փաստաթղթերի մշակման և իրականացման համար։

 

Ազատազրկման վայրերում հոգեկան առողջության ոլորտում փոփոխությունների հասնելու համար բոլոր մասնակիցները շեշտեցին հետևողականության, համառության անհրաժեշտությունը, զեկույցների հրապարակումը, զեկույցների հասանելիության ապահովումը ազատությունից զրկված անձանց համար։ 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր