Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռազմական օմբուդսմենի ստեղծման անհրաժեշտությունն ու հրամայականը շարունակում է մնալ արդիական

August 8, 2022

Հրապարակումներ | Նորություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկար տարիներ զբաղվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, բազմիցս անդրադարձել է կանոնադրային հարաբերություններին, կոռուպցիոն դրսևորումներին, խորհրդարանական վերահսկողության խնդիրներին։ Դա մշտական օրակարգային հարց է եղել, բայց հատկապես 2020 թ․ 44-օրյա պատերազմը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, որոնց հետևանքով Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների առջև, Կազմակերպությանը՝ որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ, ստիպեց հանդես գալ Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններով՝ մասնավորապես ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ։

 

2022 թ․ հունիսի 23-ին Երևանում ՀՔԱՎ-ը ներկայացրեց «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» զեկույցը, որը կազմակերպության զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրավապաշտպան գործունեության եզակի ամփոփում է, այստեղ հարցերը բարձրացվում են ինստիտուցիոնալ մակարդակում թե՛ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների և թե՛ զինված ուժերի կառուցվածքային առումով։ 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2016-ին «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր գնահատականում շեշտել էր ռազմական օմբուդսմենի ստեղծման անհրաժեշտությունը։ Այսօր էլ այս առաջարկը շարունակում է մնալ արդիական, իսկ զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները մինչ օրս կրում են համակարգային բնույթ։

 

Աշխատության համահեղինակ, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ռազմական օմբուդսմենի ինստիտուտը ներկայացնում է ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության տեսանկյունից։ 

 

Աշխատության առաջին մասը վերաբերում է անվտանգության ապահովմանը, կառավարմանը, վերահսկողությանը՝ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շրջանակներում։ Ինչպես նշում է փորձագետը՝ աշխատության հիմքը  զինված ուժերի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության ժողովրդավարական կառավարման տարրն է։ Իսկ ի՞նչ կապ կա ժողովրդավարական կառավարման և զինված ուժերի միջև։ Ժողովրդավարական կառավարումը զինված ուժերի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության ամենակարևոր կոմպոնենտներից է, երբ խորհրդարանը, դատական մարմինները, անկախ լրատվական միջոցները,  քաղաքացիական հասարակությունը վերահսկում են զինված ուժերի գործունությունն՝ ապահովելով զինված ուժերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ 

 

Աշխատության առաջարկություններից մեկը խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության փոխգործակցային, ինստիտուցիոնալ ձևաչափերի մշակումն  ու կիրարկում է պետական մարմինների կողմից։ 

 

Զեկույցում առաջարկվում է նաև առանձնակի ուշադրություն դարձնել արտաքին վերահսկողական մեխանիզմներին՝ ինստիտուցիոնալ ձևաչափին և կրթական կոմպոնենտին։ Ինստիտուցիոնալ ձևաչափերի համատեքստում աշխատությունը կարևորում է ռազմական օմբուդսմենի  ներդրման անհրաժեշտությունն ու հրամայականը։ 

 

Ռազմական օմբուդսմենի տարբեր մոդելներ կան․ զինված ուժերի ներսում, ընդհանուր իրավասության և բացառիկ իրավասություն ունեցող վերահսկողական ինստիտուտներ։ 

 

ՀՀ-ում գործող ռազմական օմբուդսմենի ինստիտուտի մոդելն իր բնույթով կարելի է վերագրել ընդհանուր բնույթի օմբուդսմենի ինստիտուտներին, երբ զինված ուժերում վերահսկողությունն իրականացնում է քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը։ Նրա լիազորությունների մեջ են մտնում հասարակության բոլոր անդամների պաշտպանությունը, կառավարության տարբեր ոլորտներին առնչվող բողոքների և խնդիրների հասցեագրումը։  

 

2017 թ․-ից Հայաստանի ՄԻՊ-ի աշխատակազմի կազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, որը զբաղվում է քաղաքացիների զինապարտությանն առնչվող իրավունքների պաշտպանությամբ։ 

 

2019 թ․-ին ձևավորվեց Պաշտպանին առընթեր Զինված ուժերում ՄԻՊ հարցերով փորձագիտական խորհուրդը՝ կազմված ՄԻ բնագավառում փորձառություն ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչներից։ Խորհուրդն աջակցում  է վեր հանել Պաշտպանին զինված ուժերում մարդու իրավունքների պաշպանությանը առնչվող խնդիրները և  դրանց լուծման համար առաջարկներ ներկայացնել, նպաստում է քաղհասարակության ներգրավվածությանն ու իրազեկվածության բարձրացմանը։ 

 

Թեպետ այս 2 կառույցների գործունեությունը նպաստում է զինված ուժերում ՄԻՊ գործառույթների իրականացմանը, սակայն անհրաժեշտություն է դիտարկել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի  ներդրման հարցը։ Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը․

 

  • կարող է ամրապնդել զինված ուժերում մարդու իրավուքների պաշտպանության, բարեվարքության, այդ թվում նաև՝ հակակոռուպցիոն գործունեությունը, 

  • զբաղվելով բացառապես զինվորական գործերով՝ այս ինստիտուտը կկարողանա պատշաճ ժամանակ տրամադրել գործերին, 

  • մի կողմից անկախ բնույթը, մյուս կողմից զինված ուժերում մասնագիտացված լինելը կնպաստի ինստիտուտի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը,

  • հրապարակային զեկույցների միջոցով կապահովի անվտանգային ոլորտի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ մասնակցայնությունը,

  • կնպաստի զինված ուժերի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը՝ վերահսկելով խորհրդարանական, քաղհասարակության, մամուլի գործունեությունն ու կարողությունները,

  • կնպաստի զինված ուժերի համակարգային խնդիրների վերհանմանը և զինված ուժերի մարտունակությանը խոչընդոտող հանգամանքների վերացմանը,

  • կապահովի անվտանգային ոլորտի անդյունավետ կառավարման մասնակցայնության սկզբունքը։

 

Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը պետք է ներգրավի բոլոր շահառուների կարիքները՝ զինված ուժերի, ՀՀ անվտանգության խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի, ՄԻՊ-ի, քաղհասարակության և վերահսկողություն իրականացնող այլ անկախ մարմինների։

 

Դիտումներ՝ 55

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????