Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Աշխատավայրում խտրականության արգելքի երաշխիքը և միջազգային իրավակարգավորումները

«Հիմնարար իրավունքների մասին» Եվրոպական միության խարտիայի 21–րդ և 23–րդ հոդվածներով արգելվում է սեռի հիմքով ցանկացած խտրականություն և բոլոր ոլորտներում սահմանվում է տղամարդկանց և կանանց նկատմամբ հավասար վերաբերմունքի իրավունքը, այդ թվում՝ աշխատանքի, աշխատելու և վարձատրության հետ կապված հարցերում։

 

«Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին» Ժնևի կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է, ազգային պայմաններին ու պրակտիկային համապատասխանող մեթոդներով, սահմանել և վարել աշխատանքի և զբաղվածության բնագավառում հնարավորության ու վերաբերմունքի հավասարության խրախուսմանն ուղղած ազգային քաղաքականություն՝ այդ բնագավառում ցանկացած խտրականություն վերացնելու նպատակով։

 

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կողմից Խարտիայի դրույթներին տրված մեկնաբանության համաձայն Խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ մասը ներառում է երեք հիմնական բաղադրիչ՝ 

 

1) աշխատանքային հարաբերություններում խտրականության բոլոր ձևերի արգելք, 

2) հարկադիր կամ պարտադիր աշխատանքի արգելք, 

3) ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքին միջամտող ցանկացած գործելակերպի արգելք: 

 

 

Աշխատավայրում խտրականության արգելքի մասին ավելին ԱՅՍՏԵՂ։

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր