0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Նոյեմբերի 7: Ադրբեջանական զինուժը շարունակել է հրթիռակոծել և հրետակոծել Արցախի/ԼՂ բնակավայրերը

November 7, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բերդաքաղաք Շուշին է հրթիռակոծվել։

 

ՀՀ Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զենք է կիրառում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և 50 հասարակական կազմակերպություն դիմել են միջազգային կառույցների:

 

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:


Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում՝ հաճախ հայտնվելով թշնամու թիրախում:

ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

 

Մինչ օրս հայկական կողմից ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 53 խաղաղ բնակիչ Հայաստանում և Արցախում/ԼՂ։

 

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, Արցախ/ԼՂ (նոյ․ 6)

 

Դիտումներ՝ 208

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????