Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 24: Ադրբեջանական զինուժը շարունակաբար հրթիռակոծման է ենթարկել ԱՀ/ԼՂ-ի քաղաքներն ու մայրաքաղաք Ստեփանակերտը

October 24, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

ԱՀ/ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 23-ի երեկոյան կրակի տակ է հայտնվել ԱՀ/ԼՂ Ասկերան քաղաքը։ Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

 

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից:

 

ԱՀ/ԼՂ-ի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից, որտեղ հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերն ադրբեջանական զինուժը խաղաղ բնակչության վրա կիրառել է «Սմերչ» տեսակի  հրթիռներ: Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասերում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ:

 

Ավելի վաղ ԱՀ/ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էր տեղեկացրել Ստեփանակերտի հերթական հրթիռակոծման մասին՝ ադրբեջանական զինուժի կողմից:

 

Հոկտեմբերի 24-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը, որի ընթացքում նա ներկայացրել է սեպտեմբերի 27-ից իրականացվող փաստահավաք առաքելության տվյալները՝ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասին: Ըստ Ա. Բեգլարյանի՝ կա առնվազն 37 զոհ քաղաքացիական բնակչության շրջանում և 118 վիրավոր: Կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք: Վտանգը մեծ է, որ նրանք կամ սպանվել են, կամ ենթարկվել խոշտանգումների, ինչը ռազմական հանցագործություն է: Նախնական վերլուծությամբ ամբողջովին ոչնչացել է մոտ 10.500 մասնավոր գույք՝ տուն, բնակարան, խանութ: 1500-ից ավել ենթակառուցվածքային միավոր վնասվել է կամ ոչնչացվել՝ ներառյալ նաև հանրային ու արտադրական օբյեկտներ: Վնասվել է 1.100-ից ավելի մեքենա: Արտակ Բեգլարյանը  նշել է, որ ներկայացված թվերը մոտավոր են և ունեն ճշգրտման կարիք:  

 

Ավելի ուշ Կենտրոնը հրապարակել է տվյալներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի քաղաքացիական զոհերի ու կորուստների մասին: Ըստ այդմ՝ ԱՀ /ԼՂ-ի և ՀՀ-ի խաղաղ բնակիչների շրջանում կան 40 զոհվածներ, 120 վիրավոր ու 13.100 վնասված շենք-շինություն:

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ի ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա 2-րդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

 

Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները: Կազմակերպության գնահատմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները ԱՀ/ԼՂ-ի դեմ և կրակի դադարեցման հրաման տա։ «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանի։ Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն Ալիևի ռեժիմի կողմից ատելության հրահրումը և ցեղասպանության ժխտումը»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Դիտումներ՝ 210

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????