0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հոկտեմբերի 26: Հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է 3-րդ անգամ. վերջին մեկ օրում զոհվել է 1 խաղաղ բնակիչ, կան վիրավորներ

October 26, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 26-ին ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը   տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը, «Գրադ» և «Սմերչ» կայանքներից հրթիռակոծել է ԱՀ/ԼՂ-ի Մարտունու շրջանը` ներառյալ Մարտունի քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի 1 տուն։  Տուժածների և ավերածությունների մասին տվյալները ճշտվում են։

 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը, ադրբեջանական զինուժը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

 

ԱՀ/ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, հրետակոծվել է ԱՀ/ԼՂ-ի Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության 1 օբյեկտ։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան։

 

Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը  տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել ԱՀ/ԼՂ-ի քաղաքացիական բնակավայրերը: Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է 1 քաղաքացիական անձ, ևս 2-ը՝ վիրավորվել:

 

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական կողմի պահվածքը և հայերի նկատմամբ ատելության խոսքը վկայում է, որ խնդիր են դրել էթնիկ զտում իրականացնել Արցախում»,-ասել է Մարդու իրավունքների պաշտպանը հարցազրույցի ժամանակ:

 

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրել է, որ արցախա-արդբեջանական հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերման որևէ գործընթաց դեռևս չի սկսվել։


Ներգրավված կողմերի երկկողմանի համաձայնություն է պետք, որպեսզի Կարմիր Խաչը սկսի իր գործողություններն իրականացնել։

 

Ամերիկյան Fox news հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իր երկրի բանակը մինչև հոկտեմբերի 9-ը ռմբակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակիչներին, դրանից հետո, իբր, չեն կրակել խաղաղ բնակիչների վրա: «Մեր հարձակումները եղել են հոկտեմբերի 9-ից առաջ։ Դրանից հետո ԼՂ-ի խաղաղ բնակչության և քաղաքների վրա մենք չենք հարձակվել»,- ասել է Ալիևը։ Ըստ էության, սա արցախահայության դեմ պատերազմական հանցագործության խոստովանություն է:

 

Այսպիսով՝ մինչ օրս ադրբեջանական ագրեսիային Արցախում/ԼՂ և Հայաստանում զոհ է գնացել ընդհանուր թվով 41 խաղաղ բնակիչ։

 

Photo: www.facebook.com/RescueServiceOfTheNKR/

Դիտումներ՝ 156

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????