Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հոկտեմբերի 4: Ադրբեջանի ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր

Առավոտյան ժամը մոտ 7:30-ից Ադրբեջանի բանակը շարունակել է թիրախավորել ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր[1]:

 

Լսվել է շուրջ քսան պայթյուն: 3 ժամ գրեթե անդադար հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Քաղաքի մի մասը հոսանքազրկվել է, սակայն մոտ 40 րոպե անց հոսանքի մատակարարումը վերականգնվել է։

 

Սեպտեմբվերի 27-ից ի վեր սա Ստեփանակերտի ամենաերկարատև հրետակոծումն է եղել[2]։

 

Վնասվել են շրջակա խանութների ապակիները, արկն ամբողջությամբ գետնին է հավասարեցրել շինանյութի խանութներից մեկը, վնասել ԱԻՆ կայանը, բազմաթիվ ավտոմեքենաներ կա՛մ այրվել են, կա՛մ պայթած արկի այս ու այն կողմ շպրտված բեկորներից մետաղաջարդոնի վերածվել[3]։

 

Ավելի ուշ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին: Ռազմական գործողությունների սկսման պահից սա առաջին դեպքն է, երբ հրթիռակոծվում է նաև Շուշի քաղաքը: Շարունակվում է նաև Ստեփանակերտի հրթիռակոծությունը:

 

[1] https://www.facebook.com/arcrun/posts/3403895979645986, https://www.azatutyun.am/a/30874023.html

[2] https://www.azatutyun.am/a/30873903.html

[3] https://armeniasputnik.am/photo/20201004/24759895/avervats-shinutyunner-ayrvats-khanut-u-avtomeqena-stepanakerthoktemberi-4.html ,                  https://www.facebook.com/arcrun/posts/3404962879539296

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ