Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

March 24, 2021

Համատեղ | Հայտարարություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ Կառավարության կողմից 2021թ. մարտի 11-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է, որ <յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից>:

 

Գործող օրենսդրական երաշխիքը արտացոլում է միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ երաշխավորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական կայունությունը և անկախությունը՝ որպես վերջինիս գործունեության արդյունավետության էական նախապայման:

 

Նման փոփոխությունն ակնհայտ հետընթաց է սահմանված չափանիշից և ենթադրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման կայունության սկզբունքից հրաժարում՝ ՄԻՊ գրասենյակի բնուջետային հատկացումներն որոշակիորեն կախման մեջ դնելով օրվա քաղաքական իշխանությունների կամքից: Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական կայունության և անկախության ապահովման օրենսդրական հստակ երաշխիքների նախատեսման, նման օրենսդրական փոփոխությունն ունակ է խաթարելու Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի գործունեության անկախությունն ու արդյունավետությունը:

 

Կարծիքն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Դիտումներ՝ 242

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????