Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

December 6, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2023 թվականի նոյեմբերի 13-ին հանրային քննարկման է դրվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ 

 

Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել  հասարակական դիտորդների խմբի կազմավորման իրավական հիմքեր։

 

Նախագծի համաձայն՝ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվելու է Ներքին գործերի նախարարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով։ Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը սահմանվել է երեք տարի։ Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանվելու է Ներքին գործերի նախարարի հրամանով։ 

 

Դրական գնահատելով Ներքին գործերի նախարարության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության ապահովման համար նոր գործիքակազմի ձևավորման օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրել է որոշ խնդիրներ Նախագծով առաջարկվող կարգավորումներում։ 

 

 

Հասարակական դիտորդական խմբի կազմավորում

 

Փակ և կիսափակ հաստատությունների նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման արդյունքում ՀՔԱՎ գրասենյակը մատնանշել է դիտորդական խմբի արդյունավետ գործունեության և կառավարման համար առանցքային նշանակության նախապայմանը՝ այն է, որ ձևավորված հասարակական դիտորդական խումբը նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունենա։ Դիտորդական խմբի գործունեության կարևոր երաշխիքներից մեկն անկախության սկզբունքն է, հետևաբար դիտորդական խումբը պետք է ինքնավարություն ունենա անդամների համալրման հարցում։ 

 

Բացի այդ, դիտորդական խումբը հնարավորինս պետք է պահպանի խմբի կայուն կազմը որոշակի ժամանակահատվածում։ Խմբի անդամների հաճախակի փոփոխություններով դժվար է կառուցողական երկխոսություն պահպանել իշխանությունների հետ։ 

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դիտորդական խմբի անդամների համար կայուն մանդատի ապահովման համար անհրաժեշտ է նախագծով

  • սահմանել նոր անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը և
  • փոփոխել լիազորությունների ժամկետը՝ նախատեսելով հինգ տարի։  
Դիտումներ՝ 273

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????