Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի մարդասիրական օգնությունը Արցախի բնակչությանը

Մեր  գործընկեր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հիմնադրած  «Հոդված 3» ակումբը նախաձեռնել է Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու աշխատանքներ:  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ «Հոդված 3» ակումբը Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ապաստանած շուրջ 1700 դպրոցահասակ երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրելու է առաջին անհրաժեշտության պարագաներից բաղկացած հիգիենայի փաթեթներ, տաք հագուստ ու ձմեռային կոշիկներ։ Բացի հումանիտար օգնությունից՝ «Հոդված 3» ակումբը կազմակերպելու է երկարաժամկետ դասընթացներ, արվեստի դպրոցներ և բազմաթիվ այլ նախաձեռնություններ արցախցի դպրոցականների համար:

 

Տեսանյութում նրանք պատմում են, թե ինչպես առաջացավ Արցախի բնակչությանը օգնելու գաղափարը և ինչպես է կազմակերպվում հումանիտար օգնության տրամադրումը:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ