Հունվարի 12-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 5-րդ տարելիցը։
Հանցագործության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2016 թ․ օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց։
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախաքննության ընթացքում էլ մեղադրյալ Պերմյակովը մնաց ռազմաբազայի տարածքում և ՀՀ իրավապահներին չհանձնվեց։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը այս գործում ներկայացնում են սպանված Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների շահերը։
Ինչպես քննության ողջ ընթացքում, այնպես էլ դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը ահազանգել են, որ քննությունն իրականացվում է թերացումներով, դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատավոր Հ․ Մովսիսյանը հետևողականորեն մերժում էր միջնորդությունները, դրանք համարում անհիմն։
Դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվեց։
Պողոսյանների ներկայացուցիչ Ա․ Զալյանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներն են։
Գանգատում նշվել էր, որ երկու պետությունները չեն իրականացրել իրենց պոզիտիվ պարտականություններն ու չեն կանխագելել Ավետիսյանների ընտանիքի կյանքի իրավունքի նկատմամբ վտանգը, քննությունը օբյեկտիվ չի եղել, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։
Ուշագրավ է, որ Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին հայկական կողմին պատշաճ չտեղեկացնելու մասով իրականացրած քննության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դեռևս 2017 թ․-ի հունիսի 23-ին դիմել էր ՀՀ քննչական կոմիտե։ Չնայած հարցադրումները շատ հստակ էին՝ Քննչական կոմիտեն լղոզված պատասխաններ էր տվել և այդպես էլ չէր պատասխանել հարցերին, թե որ գործողության համար ովքեր են պատասխանտվության ենթարկվել։
Այդ պատասխանից պարզ դարձավ նաև, որ ռուսական կողմը, որը այդ քննությունն իրականացնելու իրավունքն էլ չուներ, զորամասը լքելու մասին հայկական կողմին անհապաղ չհայտնելու մասով քննության նյութերը ՀՀ քննչական կոմիտեին չի տրամադրել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է նաև 2018-ի դեկտեմբերին ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի ծեծելուց հետո մահացած գյումրեցի Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։
Ա․ Ռազգիլդեևը ևս ՀՀ իրավապահներին չի հանձնվել և ՀՀ կալանավայրում չի պահվում։ Չնայած այս անգամ դատավարությունը նշանակված է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստերին նրա ներկայությունը, կարծես թե, հնարավոր չի լինում ապահովել․ արդեն երրորդ դատական նիստը հետաձգվում է անհասկանալի պատճառաբանություններով։
ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության և մարդու իրավունքների վիճակի վրա դրա ազդեցությանը ՀՔԱՎ-ը անդրադարձել է նաև «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցում, որը «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա»՝ ՀՔԱՎ-ի և միջազգային գործընկերների զեկույցի մաս է կազմում։
January 12 was the 5th anniversary of Avetisyans’ family murder in Gyumri.
Charged with the murder, Valery Permyakov, who was a serviceman of the Russian Military Base 102 located in Gyumri, was sentenced to life imprisonment on August 23, 2016. Nevertheless, the real motive of the crime remains undisclosed.
Court sessions were conducted not in Shirak region General Jurisdiction Court, but rather outgoing in the territory of the Russian military base.
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor Chairman Artur Sakunts and the Organization’s lawyer Arayik Zalyan represent murdered Araksya Poghosyan’s legal successors Andranik and Narine Poghosyans.
Just as throughout the whole process of judicial proceedings, in the appeal submitted against the judgment, Artur Sakunts and Arayik Zalyan alarmed that the investigation was conducted improperly and lodged petitions on them. However, judge H.Movsisyan was consistently rejecting the petitions by considering them groundless.
The appeal against the judgment was rejected and the cassation appeal was not taken into proceedings.
Poghosyans’ representative A.Zalyan filed a complaint with the European Court of Human Rights against the Republic of Armenia and Russian Federation. The complaint was based on Article 2 (Right to life) and Article 13 (Right to an effective remedy) of the European Convention of Human Rights.
It was mentioned in the complaint that the two states had not fulfilled their positive obligations and had not prevented the threat to the life of Avetisyans’ family, the investigation had not been objective and the crime had not been fully discovered.
It is noteworthy that back on June 23, 2017, HCA Vanadzor lawyer Arayik Zalyan applied to the RA Investigative Committee to get information regarding the investigation conducted into not informing the Armenian side of Permyakov leaving the military unit. Though the questions were clear, the Investigative Committee gave vague answers and did not answer who had been held liable for each action.
The response made it clear that the Russian side did not have the right to conduct this investigation and did not provide the RA Investigative Committee with the materials regarding not informing, immediately, the Armenian side about Permaykov leaving the military unit.
In December 2018, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor also undertook the protection of the rights of Gyumri resident J. Ghukasyan’s legal successor. J. Ghukasyan died after being beaten by A.Razgildeyev, Russian military base serviceman.
Razgildeyev was not handed over to the RA law enforcement bodies, either, and is not held in an RA place of detention. Despite the fact that this time the judicial proceedings are scheduled in Shirak region General Jurisdiction Court, it seems impossible to provide his presence during the court sessions and the third court session has already been postponed for unclear reasons.
HCA Vanadzor touched upon the Russian military presence in the RA and its impact on the human rights situation in the report “Russian military presence in Armenia and its impact on the human rights situation”, which is a part of “Russian military presence in Armenia, Moldova and Ukraine and its impact on human rights situation” report prepared by HCA Vanadzor jointly with international partners.
[:]