Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության ու 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկմամբ

December 24, 2023

Գործունեություն | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության ու 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկմամբ: Քննարկումը կազմակերպվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և ժողովրդավարության զարգացման հիմնադրամի  հետ համագործակցությամբ:
 
 
«Սա նախադեպը չունեցող ձևաչափ է ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար, և թեմատիկ նմանատիպ քննարկումները մեզ, ըստ էության, թույլ կտան վեր հանել առկա խնդիրներն ու տարբեր մտահոգությունները, որոնք արդեն կգույքագրվեն և, ըստ այդմ առաջ կշարժվենք դրանց լուծումների նախանշման տրամաբանությամբ»,- ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
 
 
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր ռազմավարության մշակման գործընթացը լինելու է առավել ներառական՝ ընդգրկելով ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկություններ։ Անդրադառնալով ոստիկանության համակարգում բարեվարքության ապահովման, հանրային հաշվետվողականության ու վերահսկողության հարցերին՝ ՆԳ փոխնախարարը նշել է, որ դրանց ներքո պետք է լինեն համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ կտան նոր ռազմավարությունը դարձնել կանխատեսելի բոլորի համար։
 
 
Խոսելով տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների, ինստիտուցիոնալ մեխանիզմների կիրառման մասին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր ռազմավարության շրջանակում ոլորտի կատարելագործման տեսանկյունից տարբեր գործընթացների կազմակերպման և առաջարկությունների հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
 
 
ՆԳ փոխնախարարն անդրադարձել է նախարարության կադրային համալրման աշխատանքներին՝ առանձնացնելով նոր ձևավորված ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության կողմից ռազմավարության մշակման ուղղությամբ նախատեսվող և արդեն իսկ իրականացված մեծածավալ աշխատանքները։
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները 6 առանձին թեմատիկ աշխատանքային խմբերով՝ յուրաքանչյուրում ՆԳՆ ներկայացուցչի ներգրավմամբ, հնարավորություն ունեցան քննարկելու պարեկային ծառայության կատարելագործմանը, ոստիկանությունում բարեվարքության ստուգմանն ու հաշվետվողականության ու վերահսկողության մեխանիզմների վերանայմանը, խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ապահովմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և ոստիկան-քաղաքացի հարաբերություններին վերաբերելի հարցերը։
 
 
Ամփոփելով խմբային աշխատանքների արդյունքները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են գույքագրած խնդիրները և առաջարկվող լուծումները։ Հանդիպման արդունքներով պայմանավորվածություն է ձեռքբերվել հասարակական կազմակերպությունների կողմից Նախարարությանը համակողմանի և համալիր առաջարկությունների ներկայացման շուրջ, որոնք հնարավորինս կհասցեագրվեն ոստիկանության նոր ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի և այլ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում։
Դիտումներ՝ 325

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????