Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մասին հրապարակումների հիման վրա ՀՔԱՎ-ը այսօր 3 հաղորդում է ներկայացրել

May 19, 2022

Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր՝ 2022 թ․ մայիսի 19-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել մայիսի 18-ին www.aravot.am լրատվական կայքում հրապարկված «Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու» նյութի հիման վրա։ Ինչպես նաև առանձին հաղորդում է ներկայացրել հետևյալ հրապարակումների հիման վրա․ «Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ», «Բերման ենթարկելիս ոստիկաններն ուսիս ոսկորը կոտրել են, հարվածել», «Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-ով լեքսիկոն և սպառնալիքներ». Վազգեն Սաղաթելյան, «Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ»«Բերման ենթարկելիս ոստիկաններն ուսիս ոսկորը կոտրել են, հարվածել», «Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-ով լեքսիկոն և սպառնալիքներ». Վազգեն Սաղաթելյան։

ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումներով ՀՔԱՎ-ը  պահանջել է միջոցներ ձեռնարկել ներկայացված հրապարակումներով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Ցուցարարներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին բռնության ենթարկելու այլ դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել նաև մայիսի 2-ին և 5-ին։

 

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու մասին հրապարակման հիման վրա։

Դիտումներ՝ 274

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????