Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, ինչպես նաև այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում իր դիրքորոշումն է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։ 

 

ՀՔԱՎ-ը առաջարկել է Նախագծի 3.2. Հոդվածի 2-րդ մասի «հարկադրանքի ցանկացած ձև» հասկացությունը լրացնել՝ ներառելով նաև ֆիզիկական բռնությունը, հոգեբանական բնույթի սպառնալիքները, աշխատավարձի չվճարումը, ինչպես նաև իրավունքներից կամ արտոնություններից զրկելը: Ինչպես նաև նախատեսել, որ արգելվում է նաև այնպիսի աշխատանքը, որը հակասում է աշխատանքային պայմանագրում կամ անհատական իրավական ակտում նշված պաշտոնին սովորաբար ներկայացվող պահանջներին և գործառույթներին, չի բխում սահմանված հաստիքի բնույթից, եթե նման աշխատանքը կամ հանձնարարությունը նախատեսված չէ պայմանագրում։

 

Դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիրքորոշումը 2022 թ․ մարտի 10-ին ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։

 

——————

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր