Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք «Դատախազության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

February 10, 2023

Գործունեություն

2023 թվականի հունվարի 17-ին ՀՀ Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում (հետայսու՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նույն թվականի փետրվարի 7-ին ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ, և նույն օրն էլ ընդգրկվել է հերթական նիստերի օրակարգ։


Նախագծի առնչությամբ Ազգային ժողովում հասանելի տեղեկությունների համաձայն՝ օրենքների նախագծերի փաթեթը կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 47-Ա որոշմամբ համարվել է անհետաձգելի։


Քննարկվող նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են մի քանի
էական ոլորտների՝

  • Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ու դատախազների կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցերի հստակեցմանը

  • Որակավորման հանձնաժողովի կազմին

  • Պետական շահերի պաշտպանության հայցի ինստիտուտին

  • Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերություններին և դատախազների խմբի ձևավորմանը

  • Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող օրենսդրական պահանջների հստակեցմանը

  • Դատախազների առաջխաղացման ցուցակը կազմելիս բարեվարքության ստուգման վերացմանը     

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը» օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք են ներկայացրել, որն ամբողջությամբ ներկայացված է ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 73

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????