Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՌԴ պաշտպանության նախարարությունը անվտանգության երաշխիքներ է պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար

February 4, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Այսօր՝ 2020 թ․ փետրվարի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։

 

Այս անգամ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն․ Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել։

 

Նախորդ նիստերը ևս տարբեր պատճառաբանություններով չէին կայացել։ Դրանց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

 

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը նշեց, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայացել դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։

 

Հաջորդ դատական նիստը 2020 թ․ մարտի 6-ին՝ ժամը 15։00-ին է։

 

Ն․ Մարտինյուկի գրությունները՝ ռուսերեն և հայերեն

Դիտումներ՝ 3384

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????