Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսական բազայի հրամանատարությունը շարունակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը

March 9, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան | Ռազմավարական գործեր

2020 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջուլիետա Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր:  6-րդ անգամ  նիստը հետաձգվեց։ Ամբաստանյալ, ռուսական ռազմաբազայի զինծառայող  Ա. Ռազգիլդեևին դարձյալ դատարան չէին բերել: Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը գրությամբ կրկին դատարանին տեղեկացրել էր, որ  նախորդ՝ 2020 թվականի փետրվարի 4-ի նիստում արտահայտած  դիրքորոշումն անփոփոխ է. իրենք Հայաստանից շարունակում են պահանջել անվտանգության գրավոր երաշխիքներ: Ի դեպ, նիստի չէր եկել նաև մեղադրող դատախազ Վ. Միրզոյանը։ Նա դատական նիստի նախորդ օրը՝ մարտի 5-ին,  գրությամբ խնդրել էր նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանին մարտի 6-ի նիստը հետաձգել, և նիստին իր չներկայանալը համարել էր հարգելի՝ այդ օրը Շիրակի մարզի դատախազի հետ դատախազության գործունեության 2019 թվականի տարեկան արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստին մասնակցելու պատճառաբանությամբ:

 

Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանի  ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը կարծիք է հայտնում, որ ռուսական կողմը, դատարան չներկայացնելով զինծառայողին, խոչընդոտում է արդարադատության ապահովմանը: Նա  միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ձեռնարկելու միջոցներ, որ  այսուհետ բացառվեն  այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։ 

 

Հայկ Հակոբյանը պնդում է, որ ռուսական կողմի՝ անվտանգության գրավոր երաշխիքների պահանջն իրավաչափ չէ. « Իրավական որևէ ակտով սահմանված չէ քրեական գործով ամբաստանյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության երաշխիքների ներկայացման  պահանջ՝ ՀՀ-ի որևէ պետական մարմնի համար, հետևաբար՝ այս  պահանջն իրավաչափ չէ, և այդ հիմքով ամբաստանյալին դատարան չներկայացնելը, բնականաբար, ոչ օրինական պահանջ է: Այն ամբաստանյալին դատարան չներկայացնելու հիմք չի կարող հանդիսանալ », - ասում է Հ. Հակոբյանը։ 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս առնչությամբ նաև հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։  

 

«Ամբաստանյալին դատարան չներկայացնելու՝ ռազմաբազայի գործողությունները փաստացի խոչընդոտում են արդարադատության իրականացմանը, որովհետև ռազմաբազան փաստացի չի կատարում դատարանի օրինական պահանջը և ամբաստանյալին դատարան չի ներկայացնում, իսկ դա պայմանավորել ՀՀ-ի պետական մարմինների կողմից անվտանգության երաշխիքներ չներկայացնելով, իրավաչափ չէ, որովհետև որևէ իրավական ակտով ՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված չէ քրեական գործով մեղադրյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջ՝ ՀՀ որևէ պետական մարմնին: Այս բոլոր փաստերն իրենց համակցությամբ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մասին, որոնք պետք է քննարկման առարկա դառնան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի՝  քրեական գործի շրջանակներում և ստանան իրենց քրեաիրավական գնահատականը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ քրեական գործ հարուցելու, սույն հանցագործության հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու հարցով»  -նշված է դատախազությանն ուղղված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման մեջ: Հաշվի առնելով, որ  մեղադրող ու պաշտպանության կողմերը ներկա չէին դատական նիստին, դատարանը  հետաձգեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդության քննարկումը մինչև հաջորդ դատական նիստը, որը նշանակվեց 2020 թ. մարտի 20-ին: 

Դիտումներ՝ 1237

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????