0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Դատարանը շարունակում է հետազոտել Ռազգիլդեևի գործով գրավոր ապացույցները

March 22, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը։

 

Նշանակված ժամից այն 1 ժամ 20 րոպե ուշացումով սկսվեց․ պատճառը տեխնիկական էր։ Դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։ 

 

Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերին շարունակում է մասնակցել հեռավար։ Լրագրողներին ևս չի թույլատրվում նկարահանել ամբաստանյալին։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։


Աշխատանքային օրվա ավարտի պատճառով այսօրվա նիստը հետաձգվեց և կշարունակվի 2021 թ․ մարտի 29-ին՝ ժամը 16։00-ին։

Դիտումներ՝ 43

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????