Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսական բազայի հրամանատարն է փորձում թելադրել, թե ինչ կարգով քննել Ա. Ռագիլդեևի գործով դատական նիստերը

September 23, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թ.-ի օգոստոսի 16-ից մինչ օրս ռուս զինծառայող  Ա. Ռագիլդեևի գործով դատական նիստեր չեն կայանում՝ պայմանավորված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կալանքը կրելու հանգամանքով: 

 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարն  ակնհայտ անհիմն պատճառաբանություններով հրաժարվում է դատարան ներկայացնել Ա. Ռազգիլդեևին` խոչընդոտելով արդարադատության իրականացմանը

 

Հիշեցնենք՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի էր ենթարկել գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ գլխին ու մարմնի տարբեր մասերին, ապա՝ դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից Ջ. Ղուկասյանը նույն օրը մահացել էր Գյումրու բժշկական կենտրոնում:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրվող Ա. Ռազգիլդեևի խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Այդ մասին որոշումն ընդունելու պահից՝ նա պատիժը կրում է ռազմաբազայի տարածքում։ 

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի և փաստաբաններ Ա. Զալյանի ու Հ. Հակոբյանի միջնորդությունը՝ նրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, մերժվել է վարույթն իրականացնող մարմնի ու հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Դատական կարգով վիճարկման արդյունքում ևս՝ որոշումն անփոփոխ է թողնվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

 

Սեպտեմբերի 24-ի նիստին ընդառաջ՝ ռուսական ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը միջնորդությամբ դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին՝ առաջարկելով դատական նիստերն անցկացնել ռուսական բազայի տարածքում՝ տեսակապի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

 

Ի պատասխան՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2020 թ.-ի սեպտեմբերի  23-ին առարկություն են ներկայացրել գործը քննող դատավոր Ադրինե Ղուկասյանին՝ գտնելով, որ Մարտինյուկի միջնորդությունն անհիմն է: Քրեական գործով դատական նիստերը ռազմաբազայի տարածքում տեսակապով իրականացվել չեն կարող, որովհետև դա հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի՝ ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

 

Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար:

 

Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ դատարանի վարույթում գտնվող քրեական գործը չի կարող քննվել այլ կերպ, քան սահմանված է օրենքով, իսկ դատարանը և դատավարության մասնակիցները, այդ թվում և՝ ամբաստանյալը, պարտավոր են ենթարկվել և պահպանել օրենքով սահմանված վարույթի կարգը:

 

Դատական նիստերը ռազմաբազայի տարածքում տեսակապով չեն կարող իրականացվել  նաև այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նման իրավակարգավորում սահմանված չէ: Բացի այդ, ռազմաբազայի հրամանատարը քրեական գործի շրջանակներում չունի դատավարության մասնակցի կարգավիճակ, հետևաբար՝ զրկված է նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: 

 

ՀՔԱՎ գրասենյակը միաժամանակ հավաստում է, որ դատարանի և դատական նիստերի դահլիճի կահավորումն ինքնին չի կարող վտանգել թե՛ դատավարության մասնակիցների, թե՛ ամբաստանյալի ու նրան ուղեկցողների անվտանգությունը: 

 

Այս համատեքստում տուժող կողմը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկն ակնհայտ ապօրինի, անհիմն պատճառաբանություններ է ներկայացնում՝ հրաժարվելով դատարանում ապահովել Ա. Ռազգիլդեևի ներկայությունը: Այս է վկայում, թերևս, այն, որ մինչ կորոնավիրուսի համավարակի տարածումը ևս, նա առանձնապես ջանքեր չի գործադրել Ա. Ռազգիլդեևին դատարան  ներկայացնելու ուղղությամբ՝ փոխարենը շարունակաբար պահանջում է Ռազգիլդեևի ու նրան ուղեկցողների անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ, որոնք, իբր, ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել հայկական կողմից։

 

Բազմիցս ենք նշել, որ իր այս վարքագծով ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը ՀՀ տարածքում խոչընդոտում է դատարանի գործունեությանն ու արդարադատության իրականացմանը, դիտավորությամբ չի կատարում դատարանի օրինական պահանջը՝ Ա. Ռազգիլդեևին դատարան ներկայացնելու վերաբերյալ: Պակաս մտահոգիչ չէ և այն, որ նրա այս վարքագիծը ո՛չ դատախազության, և ո՛չ էլ դատարանի կողմից մինչ օրս իրավական որևէ գնահատականի չեն արժանացել:

 

Ուստի` հիմք ընդունելով վերոգրյալը, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ՝ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը առարկել են դատական նիստերը ռուսական բազայի տարածքում տեսակապի միջոցով անցկացնելուն և խնդրել են դատավոր Ղուկասյանին՝ մերժել ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Դիտումներ՝ 576

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????