Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում

February 8, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

2021 թ․ փետրվարի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը։

 

Այս արարքը կատարելու համար ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի մասին որոշումն ընդունելու պահից նա կրում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

 

Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը՝ հանձինս ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի և ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանի ու Հայկ Հակոբյանի։

 

Փետրվարի 3-ին նախատեսված դատական նիստը հետաձգվել է՝ այս անգամ՝ նյութերն ամբողջությամբ ռուսերեն թարգմանված և Ռազգիլդեևին տրամադրված չլինելու պատճառով։

 

Դատական նիստին հրապարակվել է մեղադրանքի եզրափակիչ մասը, սակայն Ա․ Ռազգիլդեևն իրեն մեղավոր չի ճանաչում և պարզաբանող հարցադրումներին հրաժարվում է պատասխանել։

 

«Դատարանը շարունակում է խախտել Քրեական դատավարության օրենսգիրքը և դատական նիստերը շարունակում է անցկացնել հեռավար այն դեպքում, երբ դա օրենքով նախատեսված չէ», - ասում է տուժողի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանը։

 

Բացի Քրեական դատավարության օրենսգրքի՝ վերը նշված խախտումներից՝ դատարանը նաև  կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ․ չպատճառաբանված արգելում է ամբաստանյալի տեսանկարահանումը։

 

Դատական հաջորդ նիստը 2021 թ․ փետրվարի 22-ին է։

Դիտումներ՝ 339

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????