Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվում

2022 թ․ ապրիլի 25-ից ՀՀ-ում մեկնարկած անհնազանդության ակցիաների ընթացքում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին ՀՔԱՎ-ը  հանցագործության մասին 9 հաղորդում է ներկայացրել,  որոնց հիման վրա արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել։ 

 

Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների խաղաղ ցույցի մասնակցության իրավունքը և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ բռնությամբ անհիմն բերման են ենթարկել ցուցարարներին, ինչն անթույլատրելի է։ Նման դեպքերում ոչ հետևողական նախաքննության արդյունքում ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ, որը ծնում է նոր հանցագործություններ։ 

 

2022 թ․ մայիսի 30-ին Երևանում Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիների ու պատգամավորի նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ  ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Հաղորդման հիմքում «Վայրենաբարո ձևերով հարձակվեցին, գցեցին գետնին երկիր․ Yerkir.am-ի խմբագիր», Կարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ սեղմելով պարանոցը (ֆոտո)Ոստիկանները հարվածել են պատգամավոր Գեղամ ՄանուկյանինՈստիկանները բռնի գործողություններ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, «Ձեռս», «Արա-ն դու՛ ես է»․ ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին հրապարակումներն են։ 

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Ա․ Մաիլյանը եզրակացրել է, որ ներկայացված նյութերում ոստիկանության աշխատակիցների լիազորությունների չարաշահման և բռնության բավարար հիմքեր կան և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի լիազորություններից անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) քրեական գործ է հարուցվել։ 

 

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել նաև 2022 թ․ մայիսի 2-ին լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր