Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը մարտի 10-ին է

March 9, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ

2022 թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

Մարտի 10-ին կայանալիք նիստի ընթացքում դատարանը կշարունակի հետազոտել գործում առկա ապացույցները։

 

Դիտումներ՝ 72

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????