Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը հետաձգվեց

2021 թ օգոստոսի 25-ին Երևան քաղաքի դատարանում Սաշիկ Սուլթանյանի գործով առաջին դատական նիստն էր նշանակված։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։

 

Օգոստոսի 25-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ արձակուրդում գտնվելու պատճառով։

 

Հիշեցնենք՝ քրեական գործի հիմքում  2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է՝ yezidinews.com լրատվամիջոցի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման հետ կապված որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։ 

 

Եզդիերենով այս զրույցը ոչ ճշգրիտ թարգմանության ու բովանդակության խեղաթյուրման արդյունքում դարձել է շահարկումների առիթ, ավելին՝ հարուցվել է քրեական գործ։ Սա, թերևս, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ տարիներ շարունակ տեղի ունեցող հետապնդումների տրամաբանական շարունակությունն է։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համար Սաշիկ Սուլթանյանը բազմիցս թիրախավորվել է։ Ինչ վերաբերում է այս քրեական գործին, ապա այն բացահայտ անհիմն է,  ուղղորդված է և նպատակ ունի խոչընդոտելու Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությունը։ Սաշիկ Սուլթանյանի պաշտպաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը գործի նախաքննության ընթացքում բաձրաձայնել են դրա մասին, ներկայացրել միջնորդություններ, բայց դրանք անտեսվել են։ 

 

Նշենք, որ ի պաշտպանություն Սաշիկ Սուլթանյանի հանդես են եկել ոչ միայն հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները, այլև Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Հայաստանում իրավապաշտպանների դեմ շարունակվող հետապնդումների շուրջ իր մտահոգությունն է հայտնել Մարդու իրավունքների տուն հիմնադրամը։ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության, իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող-փորձագետները և շեշտել, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ մտահոգությունների բարձրաձայնումը թշնամանքի հարուցում չէ։

Հաջորդ դատական նիստը նշանակված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին։

 

The first session of Sashik Sultanyan’s court case was scheduled for 25 August 2021 in Yerevan city court. He was charged by an NSS investigator, who qualified as incitement of national hatred the concerns raised by S. Sultanyan about violations of the rights of Yezidis residing in Armenia.  

 

Helsinki Citizens’ Assembly-Vanadzor advocates Arayik Zalyan and Samson Galstyan undertook the protection of Sashik Sultanyan’s rights. 

 

The court session scheduled for August 25 was postponed as the legal defenders were on leave.

 

Let us remind that the criminal case is based on Sashik Sultanyan’s conversation held with yezidinews.com news outlet in June 2020. During the conversation, he speaks about the problems of Yezidis living in Armenia and expresses his concern that despite the efforts made, some issues concerning guaranteeing the rights of Yezidis who are RA citizens still remain unsolved. 

 

The conversation in the Yazidi language was translated inaccurately and with distortions of the content, as a result of which it became a source of speculations and even a criminal case was initiated. This is, perhaps, the logical continuation of persecutions held against Sashik Sultanyan for years on end. Sashik Sultanyan has been targeted, for many times, for protecting the rights of national minorities and raising their problems. With regard to this criminal case, it is explicitly groundless and directed and aims to hinder Sashik Sultanyan’s human rights activity. During the preliminary investigation of the case, Sashik Sultanyan’s legal defenders Arayik Zalyan and Samson Galstyan raised this issue and made petitions, which were ignored. 

 

It is noteworthy that not only Armenian civil society representatives spoke in support of Sashik Sultanyan, but also the Human Rights Watch international human rights organization denounced the criminal prosecution against Sashik Sultanyan. The Human Rights House Foundation also expressed its concerns over ongoing harassment against human rights defenders in Armenia. UN Special Rapporteur on Minority Issues, Special Rapporteur on the situation of human rights defenders and Special Rapporteur on the promotion and protection of the right to freedom of expression made a statement on the illegitimate criminal prosecution by the NSS against Sashik Sultanyan and stressed that it is not incitement to hatred to raise human rights concerns about the treatment of minorities.

The next court session is scheduled on 24 November 2021, at 11:00

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր