Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Վանաձորի 16-րդ դպրոցի 40 ուսուցիչներ, ի պաշտպանություն տնօրենի, դիմում են ուղղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

Այսօր՝ 2018 թ. նոյեմբերի 5-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին այցելել Վանաձորի 16-րդ դպրոցի աշխատակիցները, որոնք աջակցում են տնօրեն Նաիրա Հարությունյանին և արձագանքելով դպրոցի մյուս 12 աշխատակիցների բողոքի վերաբերյալ մեր հրապարակմանը՝ դիմում են հղել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:

 

Դիմումը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

 

 

Ի դեպ, չնայած տնօրեն Նաիրա Հարությունյանի գործունեությունից բողոքող աշխատակիցների պնդումներին, թե ուսուցիչների մեծ մասը կիսում է իրենց կարծիքը, փաստում ենք, որ դպրոցի աշխատակիցների մեծ մասը հանդես է եկել ի պաշտպանություն տնօրենի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացրած դիմումի տակ ստորագրել է 40 աշխատակիցՙ և նրանց մի մասն այսօր մեր գրասենյակում էր:

 

Նրանք փոխանցեցին նաև դպրոցի 5ա դասարանի աշակերտների ծնողների՝ տնօրենին ուղղված դիմումը, որով նրանք խնդրել են ռուսաց լեզվի ուսուցչուհի Լ. Հակոբջանյանին փոխարինել, քանի որ վերջինս բավարար գիտելիքներ չունի և չի կարողանում պատշաճ ձևով դասավանդել: Նշենք, որ Լ. Հակոբջանյանը տնօրենի դեմ բողոքողների շարքում է:

 

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր