Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով

November 20, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Հոգեմետ նյութերի ապօրինի իրացման համար 2017թ.-ին 3 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Ղ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2018թ. հոկտեմբերի 19-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:

 

2018թ. օգոստոսի 8-ին արդեն «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Ղ.-ն իրեն մեղսագրվող արարքի (0.025գր. հոգեմետ նյութի իրացման) ապաքրեականացման հիմքով դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան և պահանջել ազատել պատիժը կրելուց:

 

Իր դիմումը հիմնավորել է նրանով, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենքով փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածում և հոգեմետ նյութի զգալի չափ է սահմանվել նվազագույն 0.005գր.-ի հնգապատակից մինչև քսանապատիկը:

 

Սակայն Վճռաբեկը մերժել է դիմումը՝ հիմնավորելով, որ օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցրել նրան մեղսագրվող արարքի իրավական որակման փոփոխության:

 

Խնդիրը նրանում է, որ և ՀՀ Կառավարության 2018թ. հունիսի 27-ի որոշմամբ, և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նվազագույն չափ է սահմանվել 0.005գր.-ի հնգապատիկը ներառյալ: Սակայն ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ չի սահմանում զգալի չափի նվազագույն շեմը՝ հնգապատիկից հետո չներառելով «առավել» եզրույթը, այլ նշվում է «նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը»:

 

Սրանով անորոշություն է առաջանում, և օրենքը կիրառողների համար տարընթերցման խնդիր է առաջ գալիս, ինչը հակասում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:

 

Մի կողմից  ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նվազագույն չափի հնգապատիկը՝ 0.025գր.-ը, մանր չափ է համարվում, մյուս կողմից՝ Քրեական օրենսգրքով զգալի չափն սկսվում է նույն 0.025գր.-ից և չի հստակեցվում, որ դրանից առավելն է դիտարկվում զգալի չափ:

 

Ա. Ղ.-ի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը 2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Սահմանադրական դատարան ուղղված դիմումով պահանջել է ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ կետը և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին անվավեր և հակասող ճանաչել այնքանով, որքանով այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

 

Դիտումներ՝ 1956

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????