Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի

September 28, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հաշվի առնելով ՀՔԱՎ դիմած քաղաքացիների բազմաթիվ հարցերը՝ իրազեկման նպատակով տեղեկատվություն ենք պատրաստել այն մասին, թե ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի․

 

✅Զինվորական ծառայության  ներգրավումն իրականացվում է` զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար – «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144466:

 

✅Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:

 

✅Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

 

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 48 տարեկանը.

 

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 50 տարեկանը.

 

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը.

 

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը.

 

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը.

 

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդված՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144466):

 

✅Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`

 

1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

 

2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

 

3) ունի չորս և ավելի երեխա.

 

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=144772

 

✅Զորահավաքի դեպքում եւս զինվորական ծառայության մեջ ներգրավվելու համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N 404 – Ն որոշմամբ:  ՀՀ կառավարության N 404 – Ն որոշում՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=132970։

 

✅Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը․

 

Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի,պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն:Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: («Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144466 ):

 

✅Զորահավաքային զորակոչից խուսափելը ենթադրում է պատիժ՝ կալանքի ձեւով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 327՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=145843։

 

✅Պաշտպանությանը քաղաքացիների մասնակցությունը և նրանց պարտականությունները.

Քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով զորահավաք հայտարարվելու դեպքում առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից: («Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=144772

Դիտումներ՝ 3852

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????