Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Կոչ. դադարեցնել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը

2020 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հաղորդման հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունն ազգամիջյան թշնամանքի հարուցման հատկանիշներով (Քր․ Օր հոդված 226, մաս 2, կետ 1) քրեական հետապնդում սկսեց իրավապաշտպան՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի հիմնադիր նախագահ, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ Այս հաղորդումը իրավապաշտպան կազմակերպությունների և Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիվ ու նպատակային արշավի մի մաս էր, որի «էստաֆետան» փաստորեն ընդունեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Գլխավոր դատախազությունը։

 

Սաշիկ Սուլթանյանի և իր գործընկերների հեռախոսազրույցների գաղտնալսումը, գրասենյակի և բնակարանների խուզարկությունները, ողջ գիշեր տևող հարցաքննությունները, ունեզրկումների զոհ հանդիսացող անձանցից ցուցմունքների կորզումը և լեզվա-հոգեբանական փորձաքննությունը չտրամադրեցին մեղադրող կողմին պարոն Սուլթանյանի դեմ որևէ լուրջ ապացույց: Շուրջ 7 ամիս շարունակվող դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը դեռևս չի ներկայացրել որևէ ապացույց, որ Սաշիկ Սուլթանյանը, եզդի փոքրամասնության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում առկա խտրականության մասին խոսելով, հարուցել է ազգամիջյան թշնամանք։ Եւ պատճառը մեկն է՝ խտրականության մասին բարձրաձայնող իրավապաշտպանի խոսքը չի հանդիսանում «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք» հրահրող խոսք: Դատարանում մեղադրող դատախազի կողմից ներկայացվող բոլոր նյութերը վերաբերում են կամ Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությանը, կամ հանդիսանում են անձնական հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրություն և որևէ կերպ չեն հիմնավորում, թե ինչպե՞ս է Սուլթանյանը հարուցել թշնամանք, ո՞րն է եղել հնարավոր դրդապատճառը կամ նպատակը և ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել նրա խոսքը լսարանի վրա։

 

Չունենալով Սուլթանյանի մեղավորության որևէ ապացույց, դատախազը պնդում է՝ իբր բարձրաձայնվող խտրականության դեպքերը չեն համապատասխանում իրականությանը: Փաստացի պետությունը ներկայացնող ուժային կառույցները՝ քողարկված հանցագործությունների հանգամանքները բացահայտելու և պատժելու փոխարեն մերժում են դրանց իրական լինելը և հետապնդում բարձրաձայնողին: Ընդհանրապես խտրականության մասին բարձրաձայնման առնչությամբ քրեական հետապնդումը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խտրականության արգելքին և ինքնին հանդիսանում պետական ապարատի կողմից իրականացվող վիկտիմիիզացիայի` զոհին հետապնդելու վառ օրինակ:

 

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդման անթույլատրելիության մասին բարձրաձայնել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը և ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ փորձագետները, ինչպես նաև ազգությամբ եզդի և հայ իրավապաշտպանները Հայաստանում։ Այս անհիմն քրեական հետապնդումը կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին ՀՀ իշխանությունների հավաստիացումները և ՀՀ Դատախազությունը պարտավոր է հրաժարվել մարդու իրավունքների կոպիտ խախտմանը հանգեցնող վարքագծից, որով լուրջ հարված է հասցնում Հայաստանի հեղինակությանը՝ որպես ժողովրդավարական պետություն։

 

2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Քրեական նոր օրենսգիրքը և առաջադրված մեղադրանքը ենթադրաբար պիտի վերաորակավորվի։ Քրեական օրենսգրքի նոր 329-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար։

 

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում և դատարանին ներկայացված փաստերում, որևէ կերպ չի հիմնավորվում, որ Սուլթանյանի կողմից տրված հարցազրույցը ուղղված է եղել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն, ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում ենք՝

 

– մեղադրանքը վերաորակելու փոխարեն՝ հրաժարվել անհիմն մեղադրանքից:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

ՓԵՆ Հայաստան

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Մարդու իրավունքների տուն Երևան

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ

«Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ

Զառա Հարությունյան

Լալա Ասլիկյան

Ալբերտ Հայրապետյան

Արսեն Իգիթյան

 

18 May 2022

 

On 3 October 2020, based on a report made by Narek Malyan, former advisor to the the former Chief of Police of the RA, the National Security Service launched a prosecution against human rights activist Sashik Sultanyan, founder of the Yezidi Center for Human Rights, under features of inciting national hatred (Article 226, part 2, clause 1 of the Criminal Code). This report was a part of an aggressive and targeted campaign against human rights organizations and Open Society Foundations-Armenia, the torch of which was actually passed to the RA National Security Service and RA Prosecutor General’s Office. 

 

Wiretapping Sashik Sultanyan and his colleagues, searching the office and apartments, night-long interrogations, extorting testimony from deprivation victims and linguistic-psychological examination did not provide the prosecution with any serious evidence against Mr. Sultanyan.  During the trial lasting around 7 months, the accusing prosecutor has not presented any evidence that by speaking about the existing discrimination against the Yezidi minority in the Republic of Armenia, Sashik Sultanyan incited national hatred. And there is one reason: a human rights activist’s speech about discrimination is not a speech inciting “hatred, discrimination, intolerance or enmity”. All the materials presented by the accusing prosecutor in the court concern either Sashik Sultanyan’s human rights activity or are wiretapped records of personal conversations and do not substantiate how Sultanyan incited hatred, what was the possible cause or purpose, and how his speech affected the audience. 

 

Without any proof of Sultanyan’s guilt, the Prosecutor claims that the voiced cases of discrimination are not real. Instead of disclosing the circumstances of concealed crimes and holding the relevant persons liable, law enforcement structures representing the state actually deny that they are real and prosecute the one voicing them. Generally, criminal prosecution in the frame of cases of voicing discrimination directly contradicts the prohibition of discrimination enshrined in the RA Constitution and is a fine example of victimization, with the state apparatus prosecuting the victim.

 

International human rights organizations, CoE Commissioner for Human Rights, UN special experts on minorities issues, as well as Armenia-based Yezidi and Armenian human rights activists have voiced the inadmissibility of Sashik Sultanyan’s prosecution. This groundless criminal prosecution calls into question the RA authorities’ assurances regarding human rights guarantees in the Republic of Armenia, and the RA Prosecutor’s Office should renounce their behavior entailing gross violations of human rights, which seriously damages Armenia’s reputation as a democratic state. 

 

The new Criminal Code is to enter into force on 1 July 2022, and the charge will presumably be requalified. Article 329 of the Criminal Code establishes liability for public speech aimed at inciting or propagating hatred, discrimination, intolerance or enmity, as well as spreading materials or items for that purpose. 

 

Taking into account that the criminal case materials and facts presented to the Court do not substantiate that Sultanyan’s interview was aimed at inciting or propagating hatred, discrimination, intolerance or enmity, we call on the RA Prosecutor General’s Office to drop the ungrounded charge instead of requalifying it. 

 

Helsinki Citizen’s Assembly Vanadzor

Open Society Foundations-Armenia

PEN Armenia

Centre for community mobilization and support NGO

Protection of Rights without Borders NGO

Transparency International Anticorruption Center

“Free Citizen” Civic Initiatives Support Center NGO

Helsinki Association for Human Rights NGO

Yerevan Press Club

Human Rights House Yerevan

Direct democracy NGO

Women’s Rights House NGO

Progress of Gyumri CSDC

“Union of Informed Citizens” NGO

Journalists’ Club “Asparez”

Real World, Real People NGO

“Pink” human rights defender NGO

“Agate” Rights Defense Center for Women with Disabilities

Disability Rights Agenda NGO

Non-Discrimination and Equality Coalition

Public Journalism Club

“Midia-Shangal” Yezidi National Union

“Social worker. support center” humanitarian NGO

Zara Harutyunyan

Lala Aslikyan

Albert Hayrapetyan

Arsen Igityan

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր