Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարտական գործողությունների հետևանքով անհայտ կորած և վնասվածք/ խեղում ստացած զինծառայողների հատուցումների վերաբերյալ կարգավորումների եւ դիմելու ընթացակարգերի մասին

February 10, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ մարտական գործողությունների հետևանքով անհայտ կորած և վնասվածք/ խեղում  ստացած զինծառայողների հատուցումների վերաբերյալ կարգավորումների եւ դիմելու ընթացակարգերի մասին տեղեկություն ստանալու ակնկալիքով։

 

Մենք առանձնացրել ենք հաճախ տրվող հարցերը և ներկայացրել դրանց վերաբերող ընթացակարգերը, ըստ կարգավիճակի, ԱՅՍ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

 

———————————————————————————

📗 Փոխհատուցում ստանալու համար դիմումի ձևը ՆԵՐԲԵՌՆԵԼ

📗Դիմումը լրացնելու ընթացակարգը ՆԵՐԲԵՌՆԵԼ

———————————————————————————

 

1. Մարտական գործողությունների հետևանքով անհայտ կորած և վնասվածք/ խեղում ստացած զինծառայողների հատուցումների կարգը մինչ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու դառնալը

 

1. 1. Անհայտ կորած զինծառայողներ

 

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ (այսուհետ՝ անհայտ կորած) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների փոխհատուցումն իրականացվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից՝ «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի շրջանակներում[1]:

 

Մինչ հիմնադրամի շահառու դառնալը պատերազմի հետևանքով անհայտ կորած[2] զինծառայողների ընտանիքներին  տրամադրվում է ամսական 300.000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։

 

«Անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կամ ոստիկանությունում գրանցված՝ գտնվելու վայրն անհայտ անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու մասին»:

 

ՀՀ Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշում

 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հետագայում շարունակում է փոխհատուցումը հիմնադրամի  շահառու դառնալու պարագայում։

 

Մինչ հիմնադրամի շահառու դառնալը ամենամսյա դրամական վճարը տրամադրվում է անհայտ կորած զինծառայողի ամուսնուն և ծնողին՝ հիմք ընդունելով անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկը:

 

Կամավորագրված անձի դեպքում նշված անվանացանկին կցվում է նաև ՀՀ պաշտպանությանը կամավորական հիմունքներով ներգրավելու մասին տեղեկանքը՝ տրված ՀՀ ՊՆ իրավասու ստորաբաժանման կողմից:

 

ՀՀ Կառավարոթյան 2020 թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշում

 

Ուր դիմել

 

«Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի շահառու դառնալու համար ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։ Հատուցումները տրամադրվում են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։

 

Անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկը ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող ճշգրտումներից հետո տրամադրվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

 

Հիմնադրամը անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում, յուրաքանչյուր շահառուի անունով բացում է բանկային հաշիվ և կատարում է առաջին վճարումը, որից հետո վճարումները կատարվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա ընթացքում՝ մինչև այդ ամսվա 3-րդ աշխատանքային օրը։

 

1.2 Վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներ

 

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների փոխհատուցումն իրականացվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից՝ «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի շրջանակներում[3]:

 

Վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ տրամադրվում է ամսական 300.000 դրամ ֆինանսական աջակցություն[4]։

 

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, ում բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը:

 

Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է՝ առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով[5]։

 

«Կամուրջ» ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ:

 

Ուր դիմել

 

Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։

 

1.3 Միանվագ սոցիալական աջակցություն՝ վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին

 

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած այն զինծառայողները, ովքեր  բժշկական օգնություն և սպասարկում են ստանում (ստացել) բժշկական հաստատություններում, ովքեր չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կամ կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ, պետության կողմից կարող են ստանալ սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500.000 դրամի չափով։

 

Միանվագ սոցիալական աջակցությունը չի տրամադրվում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող շահառուներին:

 

Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

 

Ուր դիմել

 

Աջակցությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը:

 

Միջոցառումից օգտվելու համար շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացվում մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը[6]:

 

Դիմումը ներկայացնելու համար շահառուն 2021 թ. փետրվարի 9-ից մինչև ապրիլի 15-ը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը[7]։

 

2. Մարտական գործողությունների հետևանքով անհայտ կորած և վնասվածք/ խեղում ստացած զինծառայողների հատուցումների կարգը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու դառնալուց հետո

 

2.1 Անհայտ բացակայող ճանաչված զինծառայողներ

 

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ (այսուհետ՝ անհայտ կորած) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների փոխհատուցումն իրականացվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի շահառու դառնալուց հետո:

 

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու դառնալու ընթացակարգը

 

Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամը դառնում է Հիմնադրամի շահառու զինծառայողի՝  դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում: Կից ներկայացված է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին դիմումի օրինակելի ձևը:

 

Դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու ընթացակարգը

 


«Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելը[8]

  1. Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: 
  2. Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա 1-ը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի 1-ը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 44

 

Ուր դիմել

 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու դառնալու նպատակով փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել.

 

1.մարզերում՝ մարզպետարանների իրավաբանական վարչություններ,

2.Երևան քաղաքում՝ թաղապետարանների իրավաբանական վարչություններ,

3.Արցախում՝ Պաշտպանության բանակի սոցիալական վարչություն։

 

Փաստաթղթային փաթեթը հավաքելու, ամբողջացնելու համար աջակցություն կարելի է ստանալ համապատասխան պետական մարմինների սոցիալական վարչություններում։

 

Ձևավորվում է փաստաթղթերի փաթեթ, որն ուղարկվում է համապատասխան պետական մարմին (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ  ԱԱԾ, ՀՀ ոստիկանության)։ Վերջիններս փաստաթղթերի փաթեթը հաստատելուց հետո այն փոխանցում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որն էլ կատարում է հատուցումները։

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը[9].

 

Անհայտ բացակայող ճանաչված (կամ զոհված) զինծառայողի դեպքում

 

• Դիմում[10] համապատասխան պետական մարմնի (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ  ԱԱԾ, ՀՀ ոստիկանության) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը,

• մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ կամ օրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը,

• շահառու հանդիսացող անձանց[11] անձնագրերը կամ սոցիալական քարտերը, 

• շահառու հանդիսացող անձանց հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,

• շահառու հանդիսացող անձանց բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից,

• եթե շահառու է զինծառայողի կինը, ապա վերջիններիս ամուսնության վկայականը

• եթե շահառու է/են (նաեւ) զինծառայողի երեխաները, ապա վերջիններիս ծննդյան վկայականները,

• եթե շահառու է/են զինծառայողի՝ 18 տարին չլրացած քույրը կամ եղբայրը՝ վերջինիս ծննդյան վկայականը,

• եթե շահառու է/են զինծառայողի՝ անգործունակ ճանաչված քույրտը կամ եղբայրը՝ անգործունակ ճանաչելու մասին դատական ակտը,

• եթե շահառու է/ են զինծառայողի՝ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը՝ ուսումնառության վերաբերյալ տեղեկանը` տրված ուսումնական հաստատության կողմից,

• եթե շահառու է/են զինծառայողի՝ հաշմանդամ քույրը և եղբայրը՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից 

• ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք ունենալու դեպքում նաեւ լրացուցիչ գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը:

 

Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100.000 դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի

 

• երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ

• 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ

• 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:

Ամսական լրացուցիչ 100.000 դրամ ստանալու իրավունք ունեցող անձը հատուցում ստանալու մասին դիմում ներկայացնելու հետ մեկտեղ պետք է ներկայացնի. 

 

• ամսական լրացուցիչ գումար ստանալու դիմում[12] համապատասխան պետական մարմնի (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ  ԱԱԾ, ՀՀ ոստիկանության) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը, 

• օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների ծննդյան վկայականները,

• չափահաս զավակների` ուսումնառության մեջ գտնվելու և ուսումնառության ժամկետի, կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները` տրված համապատասխանաբար ուսումնական հաստատության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից,

• երրորդ երեխայի սաղմնավորման օրվա և հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք` տրված երեխայի մոր հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատության կողմից: Ընդ որում, սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով,

• զինծառայողի և երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաև ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք` տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Ընդ որում, սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով,

• օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում` խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը և խնամակալի անձնագիրը, ինչպես նաև զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը,

• օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը,

• չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը սույն մասում նախատեսված անձանցից որևէ մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ նրանց ցանկությունը` ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի N 1 ձևում նշված դիմումում

 

Անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամներին տրամադրվող հատուցման չափերը.

 

Աղյուսակ 1.

Զինծառայողի աստիճան

Անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում

Միանվագ

/դրամ/

Ամսական /20 տարի/

/դրամ/

Պայմանագրային կամ պարտադիր ժինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող

10 մլն.

300 հզ.

Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայող

10 մլն.

250 հզ.

Տարածքային պաշտպանությանը ներգրաված անձ կամ տարածքային պաշտպանությանը կամավորագրված անձ

10 մլն.

250 հզ.

Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպա

10 մլն.

200 հզ.

Պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայող

10 մլն.

200 հզ.

 

2.2. Վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներ

 

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների փոխհատուցումն իրականացվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի շահառու դառնալուց հետո:

 

Հիմնադրամի շահառու կարող են դառնալ մարտական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած այն զինծառայողները, ովքեր հանդիսանում են 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ:

 

Հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները դիմում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնին:

 

Հաշմանդամության կարգ ստանալուց հետո միայն զինծառայողները կարող են դառնալ Հիմնադրամի շահառու:

 

Ուր դիմել

 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու դառնալու նպատակով փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել.

 

1. մարզերում՝ մարզպետարանների իրավաբանական վարչություններ,

2. Երևան քաղաքում՝ թաղապետարանների իրավաբանական վարչություններ,

3. Արցախում՝ Պաշտպանության բանակի սոցիալական վարչություն։

 

Փաստաթղթային փաթեթը հավաքելու, ամբողջացնելու համար աջակցություն կարելի է ստանալ համապատասխան պետական մարմինների սոցիալական վարչություններում։

 

Ձևավորվում է փաստաթղթերի փաթեթ, որն ուղարկվում է համապատասխան պետական մարմին (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ  ԱԱԾ, ՀՀ ոստիկանության)։ Վերջիններս փաստաթղթերի փաթեթը հաստատելուց հետո այն փոխանցում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որն էլ կատարում է հատուցումները։

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

 

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների դեպքում.

 

Դիմում[13] համապատասխան պետական մարմնի (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ  ԱԱԾ, ՀՀ ոստիկանության) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը,

• զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը,

• անձնագիրը կամ սոցիալական քարտը,

• հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,

բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից:

 

Հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողներին տրամադրվող հատուցման չափերը.

Աղյուսակ 2.

Զինծառայողի աստիճան

I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում

II խմբի  հաշմանդամ ճանաչվելու դեպքում

/ ՀՀ դրամ /

Միանվագ

/ ՀՀ դրամ /

Ամսական

/20 տարի/

/ ՀՀ դրամ /

Միանվագ

/ ՀՀ դրամ /

Ամսական /20 տարի/

/ ՀՀ դրամ /

Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող

10 մլն.

300 հզ.

5 մլն.

200 հզ.

Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայող

10 մլն.

250 հզ.

5 մլն.

150 հզ.

Տարածքային պաշտպանությանը ներգրավված անձ կամ տարածքային պաշտպանությանը կամավորագրված անձ

10 մլն.

 

250 հզ.

5 մլն.

150 հզ.

Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպա

10 մլն.

200 հզ.

5 մլն.

100 հզ.

Պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայող

10 մլն.

200 հզ.

5 մլն.

100 հզ.

 

[1] https://tinyurl.com/y2ft54rz

[2]«...https://e-gov.am/gov-decrees/item/35275/ ՀՀ Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշում

[3] https://tinyurl.com/y2v6s7rv

[4] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148371  ՀՀ Կառավարության 2020 թ.  դեկտեմբերի 17-ի N 2073-Լ, Հավելված՝ https://e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/12/2001_1.pdf

[5] https://tinyurl.com/y376yuz3

[6] https://e-gov.am/gov-decrees/item/35518/ ՀՀ Կառավարության 2021 թ. հունվարի 27-ի N 90 - Լ որոշում

[7] https://e-gov.am/gov-decrees/item/35578/   ՀՀ Կառավարության 2021 թ. փետրվարի 8-ի N 148 - Լ որոշում

[8] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148978 ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 44

[9] https://www.1000plus.am/hy/getinsurance

[10] https://tinyurl.com/y3pcjcdg

[11]Շահառու են համարվում  զինծառայողի ամուսինը, զինծառայողի զավակ(ներ)ը,զինծառայողի ծնող(ներ)ը։

[12] https://tinyurl.com/yxhjefkf

[13] https://tinyurl.com/y2hb27tx

Դիտումներ՝ 1294

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????