Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկներն ու զինծառայողները պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքներին. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական իրազեկման արշավը 

October 22, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

2019 թվականի հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզում և հոկտեմբերի 19-ին Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անցկացրեց հերթական տեղեկատվական դասընթացները՝ զինծառայողների ու զորակոչիկների իրավունքների իրազեկման ու պաշտպանության վերաբերյալ: Դասընթացները վարում էին գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու  կազմակերպության իրավաբան Հայկ Հակոբյանը։

 

 

Հիմնական հարցերը, որոնք հետաքրքրում էին՝ նախազորակոչային, զորակոչային շրջանի և զինծառայության ընթացքում իրենց իրավունքներին և պարտականություններին իրազեկվելն էր: Դասընթաց-խորհրդատվությունների ժամանակ պարզաբանվեցին նաև  զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, պատշաճ բուժզննության վերաբերյալ հարցերը, ուր և ինչպես դիմել՝ առողջական խնդիրներով զորակոչվելու դեպքում, ինչպե՞ս վերականգնել խախտված իրավունքները և բողոքարկման ինչ մեխանիզմներ կան:

 

Դասընթացի մասնակիցներին մանրամասն ներկայացվեցին  նաև բժշկական հետազոտությունների ժամանակ նախազորակոչիկների, զորակոչիկների, զինծառայողների իրավունքները, երբ և ինչ ժամկետներում է  զինծառայողներին արձակուրդ տրամադրվում, կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքի դրույթները:

 



«Բոլոր մարզերում մարդիկ գալիս են նույն խնդիրներով ,-ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Մեր նպատակն Է զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների, նրանց ծնողների ու հարազատների շրջանում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը սեփական իրավունքների վերաբերյալ, նաև ծանոթացնել վերջին շրջանում կատարված օրենսդրական փոփոխություններին»: 2 դասընթացների մասնակից ընդհանուր թվով շուրջ 40 քաղաքացիների տրամադրվեց իրավական- բժշկական խորհրդատվություն: Դասընթացավարները նշեցին, որ եթե քաղաքացիները համաձայն չեն զինծառայությանն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումներին, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպության իրավաբանը կարող է ներգրավվել  բողոքարկման, ապա և դատական պաշտպանության գործընթացում: 

 

  

Ձմեռային զորակոչին ընդառաջ՝ 2019 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակելու է իրավական-տեղեկատվական դասընթացների շարքը` ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար: 

 

2018-ից մեկնարկած իրավական իրազեկման արշավը կշարունակվի մինչև 2020-ի մայիսը: Դասընթացներ կանցկացվեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի  մարզերումՅուրաքանչյուր մարզում տեղի ունեցող դասընթացների անցկացման վայրի և օրերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:  

 

 

Դասընթացներին մասնակցելու,  ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություն և իրավական աջակցություն ստանալու համար կարելի է նախապես գրանցվել՝ նամակ ուղարկելով asadikyan@hcav.amsgalstyan@hcav.am էլ.փոստերին  կամ զանգահարել 0322 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով: Տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են:

Լուսանկարները՝ ԱՅՍՏԵՂ

 

Տես նաև՝ 

 

Տեղեկատվական գրքույկ. Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է տեղեկատվական արշավ՝ զորակոչի և զինծառայության թեմայով

 

Նախորդ դասընթացների մասին՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 1415

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????