Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ընտրությունների դիտորդների՝ որպես իրավապաշտպանների վիճակը. ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ

November 4, 2022

Գրադարան | Հրապարակումներ

ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն և Իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը հրապարակում են արել ընտրությունների դիտորդներին՝ որպես քաղհասարակության դերակատարաներ և իրավապաշտպաններ դիտարկելու մասին։

 

Նրանք անդրադարձել են ընտրությունների դիտորդների մարտահրավերներին և կոչ արել անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան տեղական և միջազգային ընտրությունների դիտորդներին արդյունավետ աշխատել, և պաշտպանել նրանց բռնությունից, սպառնալիքներից, հաշվեհարդարից, բացասական խտրականությունից, ճնշումներից կամ ցանկացած կամայական գործողությունից՝ ի պատասխան նրանց իրավունքների և ազատությունների իրավաչափ իրականացման։

 

Հրապարակումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև ՀՔԱՎ-ի թարգմանությամբ։

Բնօրինակը՝ ԱՅՍՏԵՂ

 

Ժնև (27 հոկտեմբերի 2022) – Այսօր լրանում է Ընտրությունների միջազգային դիտարկման սկզբունքների հռչակագրի 17-րդ տարելիցը, և դրանից բացի, 2022թ․-ին լրանում է նաև 2012թ․ ապրիլի 3-ին ընդունված Ընտրությունների ոչ կուսակցական դիտորդական առաքելության և մոնիթորինգի գլոբալ սկզբունքների հռչակագրի 10-րդ տարելիցը։ Ցանկանում ենք ընդգծել, որ ընտրությունների դիտորդները մարդու իրավունքների պաշտպաններ և քաղհասարակության դերակատարներ են։ Հետևաբար, պետությունները պետք է ապահովեն բոլոր, այդ թվում՝ արտերկրից դիտորդների՝ ընտրությունների անկախ և անաչառ դիտորդությունը։

Ժողովրդավարական ընտրությունների անցկացման պայմանները գնալով ավելի են բարդանում ողջ աշխարհում։ Ապատեղեկատվական արշավները, կոպիտ հռետորաբանությունն ու նույնիսկ բռնությունը թիրախավորել են ընտրական պրոցեսներին մասնակցող շահագրգիռ կողմերի լայն շրջանակը՝ թեկնածուներից ու քաղաքական կուսակցություններից մինչև ընտրությունների կազմակերպչական մասի պատասխանատուներին և ընտրությունների դիտորդներին։   

Թե տեղական և թե միջազգային ընտրությունների դիտորդները հաղորդում են իրենց դեմ հարձակումների ուժգնության և մասշտաբի զգալի աճի մասին՝ սկսած ոտնձգություններից, կեղծ մեղադրանքներից, զրպարտությունից ու սպառնալիքներից, մինչև նրանց ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, ձերբակալություն, արտաքսում և ֆիզիկական բռնություն։ Ոմանց նույնիսկ սպանել են աշխատանքի ընթացքում։ Մի շարք դեպքերում ոտնձգությունները, հարձակումներն ու սպանություններն իրականացվել են պետության անվտանգության ծառայություների անդամների կողմից։

Ընտրությունների դիտորդներին իրենց գործունեությունից հետ պահելու կամ նրանց դեմ հաշվեհարդար տեսնելու նպատակ հետապնդող այս հարձակումները ստեղծում են անորոշության և վտանգի մթնոլորտ, ինչը խաթարում է դիտորդների լեգիտիմ աշխատանքն ու բացահայտումները, ազդում է նրանց աշխատանքի կատարման ունակությունների վրա և սպառնում է նրանց ֆիզիկական անվտանգությանը։ 

Ընտրությունների դիտորդների աշխատանքը, ովքեր կարող են համարվել մարդու իրավունքների պաշտպաններ որոշակի հանգամանքներում և խախտումների դեպքում, առնչվում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներին, այդ թվում՝ ընտրելու և ընտրություններին առաջադրվելու իրավունքին, քաղաքական պատկանելության իրավունքին և միավորումների ազատությանը, տեղեկություն ստանալու իրավունքին, լրատվամիջոցների ազատությանն ու կարծիքի արտահայտման ազատությանը, խաղաղ հավաքների ազատությանը, տեղաշարժվելու ազատությանը, անձանց անվտանգությանը, օրենքի հավասար պաշտպանությանը ապագա ընտրողների և ընտրվել ցանկացողների համար, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությանը՝ ընտրական կամ առնչվող իրավունքների խախտման դեպքում։

Հետևաբար, օգտվելով այս հնարավորությունից, հիշեցնում ենք անդամ պետություններին միջազգային իրավունքի շրջանակում նրանց՝ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները խթանելու և պաշտպանելու, իրենց իրավասության տակ գտնվող անձանց՝ այդ իրավունքներին և ազատություններին հասանելիություն ունենալն ու դրանց գործնական իրականացումն ապահովելու, քաղաքացիական հասարակության գործունեության տարածքն ապահովելու և պաշտպանելու, ինչպես նաև ընտրական գործընթացների համատեքստում մարդու իրավունքների պաշտպաններ և քաղհասարակության դերակատարներ հանդիսացող՝ պետական և միջազգային ընտրությունների դիտորդների՝ այս պաշտպանության իրավունքի ճանաչման պարտավորության մասին։ 

Կոչ ենք անում անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան տեղական և միջազգային ընտրությունների դիտորդներին արդյունավետ աշխատել, և պաշտպանել նրանց բռնությունից, սպառնալիքներից, հաշվեհարդարից, բացասական խտրականությունից, ճնշումներից կամ ցանկացած կամայական գործողությունից՝ ի պատասխան նրանց իրավունքների և ազատությունների իրավաչափ իրականացման։[1]

Մենք կշարունակենք հավաքագրել և զեկուցել, թե ինչպիսի մարտահրավերների են առնչվում տեղական և միջազգային ընտրությունների դիտորդները իրենց աշխատանքի ընթացքում։

Փորձագետներ․ Խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլե;  Իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլոր

 

Դիտումներ՝ 198

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????